Հունգարիան նախատեսել է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել Ադրբեջանից գազի ներկրումը

Բուդապեշտը նախատեսում է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել տարեկան 1-2 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի ներկրումն Ադրբեջանից։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, գրել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մինչեւ տարեվերջ ակնկալում ենք մոտ 100 մլն խ/մ ադրբեջանական բնական գազ ստանալ»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

Միաժամանակ նախարարը նշել է, որ Բաքվից մատակարարումներ ստանալու համար անհրաժեշտ է մեծացնել գազատարների թողունակությունը տարածաշրջանում, եւ Հունգարիան այդ հարցում ակնկալում է Եվրամիության (ԵՄ) ֆինանսական օգնությունը։

Սիյարտոն հայտարարել է նաեւ հունգարական ընկերությունների մասնակցության մասին Ադրբեջանի այն շրջանների վերականգնմանը, որոնք տուժել են Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտությունից։

 

Spread the love