Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

4,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մալաթիայում։

Խոսքն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների մասին է։

Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում եւ Սիրիայում։

Spread the love