ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ՝ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Posted on November 22, 2021November 22, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ճանաչված անհատականություն է թե Արմավիրի մարզում և թե նրա տարածքից դուրս : Պարզ ասած պարոն Ղազարյանը Ջրարբի համայնքի ղեկավարն է երկար տարիներ: Ջրարբի համայնքը վերջին շրջանում ավելի հայտնի դարձավ համայնքապետի աշխատելաոճի շնորհիվ, ով փոքր բյուջեյով համայնքը, իր պաշտոնավարման տարիներին դարձրեց դինամիկ զարգացող ՝ ապացուցելով, որ հնարվոր է մեծ գործեր կատարել , փոքր միջոցներով՝ ճիշտ կառավարման միջոցով, դեռ մի բան էլ ավելին՝ համայնքի ենթակառուցվածքներում չկա խնդիր , որին լուծում չի տրվել դեռ բյուջեյում էլ խնայողություն է մնացել , համայնքի սեփական եկամուտներն էլ ավելացել են և այդ գոծերի համար էլ ճանաչված է ՝ Ղազար Ղազարյանը: Վերոգրյալի մասին մեզ հետ զրույցում պատմեցին համագյուղացիները և մասնավորապես նշեցին. – «Մեր Ղազարյանի նման կցանկանանք , որ բոլոր գյուղապետերը լինեն, օրինակ վերցնեն նրանից : Նա մոռացված ու անմխիթար պայմաններում գտնվող գյուղից իր աշխատած տարիներին հասցրեց ծաղկեցնել ու հայտնի դարձնել: Դա միայն Ղազարի աշխատանքի , նվիրված ու լավ մարդ լինելու արդյունք է» , վերջինիս խոսքերով՝ իրենց գյուղապետը մշտապես աչքի է ընկել որպես կառուցող և հմուտ ղեկավար, ով լավ մարդ է , լավ ընկեր, և մշտապես եղել գյուղի և գյուղացու կողքին: Խնդիրները լուծեց ըստ առաջնահերթության , որ հիմա ոչ ասֆալտի խնդիր կա , ոչ գազաֆիկացման , ոչ կոյուղագծերի: Փողոցները բարեկարգ են , լուսավորած, եթե կամք լինի ամեն բան էլ կարելի է անել,-նկատեց գյուղացին: Դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրություններին Ղազար Ղազարյանը առաջադրվել է «Քաղաքացիական Պայմանգիր» կուսակցության կողմից որպես ավագանու թեկնածու, «Արաքս» խոշորացվող համայնքի փնջի ղեկավար: Ծրագրային դրույթների և անելիքների և իր թեկնածության առաջադրման հետ կապված թեկնածուն ասաց.-Գիտեք մեր ժողովուրդը ինձ լավ է ճանաչում և գիտի իմ կատարած այս տարիներիի աշխատանքը:Ես աշխատել եմ բաց և թափանցիկ և միայն այսօր չէ , որ ընտրություններին ընդառաջ բարձրաձայնում եմ , հակառակը ՝ տարիների իմ կատարած համայնքային նշանակության խնդիրները այնքան խոսող են , որ նրա արդյունքն է , որ այսօր ինձ հնարավորություն է տվել ժողովրդի առաջ պարզ ու շիկտակ հանդես գալու և մաքուր ճակատով ժողովրդիս վստահության քվեն ակնկալելու:Իսկ մեր ժողովորդը իր խոսքը կասի դեկտեմբերի հինգին:-Պարոն Ղազարյան ի՞նչպես է անցնում քարոզարշավը կա հավասար պայմաններ մրցապայքարին մասնակցելու համար:-Միանշանակ այո՛ լարվածություն չկա թեկնածուների միջև , բոլորս հանգիստ ու խաղաղ մթնոլորտում իրականցնում ենք մեր հանդիպումները ժողովրդի հետ : Մեր ժողովուրդը իմաստուն է և առանց արհեստական միջամտությունների նա գիտե թե ով կարող է, առավելագույն աշխատանքները իրականացրել, քանի-որ այս տարիներին նա տեսել է , թե ով -ով է , ինչ ճանապարհ է անցել ու ինչ կարող է ապագայում իրականացնել հանուն համայնքի և ի շահ ազգաբնակչություն:-Հաշվի առնելով համայնքների խոշորացումը , բնականաբար մի քանի գյուղական համայնքներ միանում են միմյանց: Ո՞րքանով եք տիրապետում մյուս համայնքների ենթակառուցվածքներին ու նրա խնդիրներին:-Ես մեր տարածաշրջանի բոլոր համայնքերին շատ լավ եմ ճանաչում և գիտեմ յուրաքանչյուրի խնդիրները, ինչպես իմ համայնքի դեպքում և բացի այդ յուրաքանչյուր գյուղ ես այցելում եմ և յուրաքանչյուր բնակչի հետ զրուցելով տեղում ծանոթանում եմ հիմնախնդիրներին և լուծումներ նախապատրաստում , որ ընտրվելու դեպքում կտրվի համապատասխան դրական մոտեցում:Մասնավորապես ուզում եմ անրադառնալ մի քանի խնդիրների, որոնց լուծումը կբերի գյուղի կենսամակարդակի բարձրացման :Մասնավորապես գազաֆիկացման առաջնահերթ լուծման կարիք ունեն՝ Արաքս, Մեծամոր, Հայկաշեն բնակավայրերը: Մնացած բնակավայրերի չգազաֆիկացված թաղամասերում ապահովելու ենք գազի հասանելիություն:Մեկ ուրիշ համայնքում անհրաժեշտ է հատուկ հոգածություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ, կարևորելու ենք բոլոր համյքների խնդիրները , որոնք մենք մեկ առ մեկ ծանոթացել ենք և կառուցելե նք մեր ծրագրային դրույթները հենց այդ խնդիրների վրա , որ ընտրվելու պարագայում առաջիկա ընթացքում լուծում տրվի:-Մենք գիտենք , որ Դուք պայմաններ եք ստեղծել , որի արդյունքում համայնքը ակտիվ համագրոծակցում է Ձեր տարածքում գործող ներդրողների հետ, մասնավորապես «Արաքս» թռչնաֆաբրիկայի՝պատմեք խնդրեմ ի՞նչ ներդրումներ է արել և առաջիկայում ի՞նչպես եք պատկերացնում համայնք-ներդրող կապը:-Ա՛յո, մեր բաց և թափանցիկ աշխատանքի շնորհիվ ամեն պայման ստեղծել ենք , որ համայնքը գրավիչ դառնա ներդրողների համար , քանի-որ տարածքում ակտիվանում է տնտեսական կյանքը , արդյունքում աշխատատաեղերի խնդիրր է լուծվում և պետք է այս մոտեցումը լավագույն օրինակ դառնա և շարունակվի խոշորացումից հետո ևս:Ինչպես ասացիք մեր համայնքում է գործող«Արաքս» թ/ֆ. համայնքի համար սոցիալական ծրագրեր է իրականցրել ինչպես նաև բարեգործական հիմունքներով օգնել համայնքի ենթակառուցվածքների խնդիրների լուծմանը: Բոլորովին վերջերս համայնքի ասֆալտապատման ծրագրի իրականացման համար 24000000 դրամ ներդրեց մեր բարերար «Արաքս» թռչնաֆաբրիկան ի դեմս սեփականատեր Խաչիկ Խաչատրյնանի, 23625000 դրամ համայնքի բյուջեն համաֆինանսավորեց և 43625000 դրամ էլ կառավարության սուբվենցիոն ծրագրով գյուղի գլխավոր ճանապարհի ասֆալտապատման խնդիրը լուծեցինք: Օգտվելով առիթից եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ և Ջրարբի համայնքի ազգաբնակչության անունից «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրինությանը : Մենք համագործակցում և շարունակելու ենք մեր ծրագրային աշխատանքները բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին, բոլոր ներդրողնեի հետ ցանկացած ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, սպորտ , կրթություն և այլ:-Պարոն Ղազարյան մի փոքր խոսենք Ձեր նախընտրականն ծրագրային դրույթների մասին:-Նախ՝ շնորհակալ եմ ինձ վստահություն հայտնած քաղաքական թիմից և ժողովրդից, որ գնահատվել է այս տարիների իմ աշխատանքը և տրվել է հնարավորություն շարունակել իմ փորձն ու հմտությունը ներդնել նաև խոշորացվող մյուս համայնքների նկատմամբ:Մեր տեսլականն է ունենալ առավել ամուր և դիմակայուն համայնք թափանցիկ մասնակցային և արդյունավետ կառավարմամբ: Համայնքային զարգացումը հնարավոր է հավաքական ջանքերի համադրումով, համատեղ գործողություններով՝ ուղղված ընդհանուր խնդիրների լուծմանը:Մենք հավատացած ենք Արաքս համայնքի բարեկարգ ապագայն և հանձնառու ենք առավել բարեկեցիկ՝ առաջնություն տալով հետևյալ ուղղություններին՝գյուղատնտեսություն, տարածքային զարգացում, կրթություն, մշակույթ, սպորտ , սոցիալական ոլորտ և զբոսաշրջություն, մենք այս կարևորոգույն ոլորտներում գերնպատակ ենք դրել լուծել բոլոր խնդիրները, որոնք մեր ծրագրային դրույթներում ամբողջական տեղադրել ենք հատ առ հատ , որին ավելի մանրամասն կարող են ծանոթանալ մեր ազգաբանկչությունը և համոզված լինել, որ յուրաքանչյուր դրույթ , խնդիր և նպատակ դառնալու է լուծված հարց:ԱՅՑԵՔԱՐՏՂԱԶԱՐ ՆՇԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԾնվել է 1968թվականին հունվարի 3-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:1984թ. ավարտել է Երևանաի Խաչատուր Աբովյանի անվան թիվ. 2 միջնակարգ դպրոցը:1984-1990 թթ. Սովորել է Երևանաի Պոլետեխնիկական ինսիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում:1986-1988թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում:2008-2013թթ. սովորել և ավարտել է Երևանաի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը :Աշխատանքային և անցած ճանապարհը բեղուն է, 2005-2008 թթ. աշխատել է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի տեղակալ:Սակայն 2008 թվականին ժողովրդի ընտրության արդյունքում մինչ օրս ընտրվել և ղեկավարում է Ջրարբի համայքը: Ամուսնացած է ունի երկու զավակ և երեք թոռ:Հարցազրույցը` Կարինե Սարգսյանի Post Views: 157 Spread the love