Այս ֆոնին թեժ մրցապայքար է սպասվում նաև Աշտարակի տարածաշրջանում, որտեղ միավորվելու են շուրջ 28 գյուղական համայնքներ Աշտարակ կենտրոնին, ընտրապայքարի են դուրս եկել երեք թիմ, սակայն ըստ ազգաբնակչության մի մասի Թովմաս Շահվերդյանը այս տարիների ընթացքում հասցրել է իրականացնել այն ընտրախոստումները , որոնց ականատես են լինում քաղաքում յուրաքանչյուր օր , որը լուրջ մարտահրավեր է մյուս թեկնածուների համար, քանի-որ արդեն ժողովուրդը տեսել է կատարված աշխատանքի արդյունքը, ինչպես ասում է ժողովրդական խոսքը, « մեկ անգամ ավելի լավ է տեսնել քան 1000 անգամ լսել» :
Մեր հարցումներին ի պատասխան տարածաշրջանի գյուղական համայքների բնակիչները ճանաչում և վստահում են Շահվերդյանին, -«Ես դեմ եմ ընդհանրապես գյուղերի խոշորացմանը, բայց , որ գնում ենք դրան՝ ստիպված ենք այդ ճանապարհին ընտրություն կատարել եղածների մեջ, ուրեմն Աշտարակի քաղաքապետ՝ Թովաս Շահվերդյանի աշխատանքը գոնե տեսում ենք և կուզենանք , որ ինքը լինի մեր համայնքապետը» ,- այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց Ոսկեվազ համայնքի բնակչուհի տիկին Աստղիկը:
Վերջինիս տրված այն հարցին թե ի՞նչ գործոնով է պայմանավորված, կրկին համայնքապետի թկնածու առաջադրելու փաստը. նա պատասխանեց. « Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը վստահում է ինձ և գնահատում իմ կատարած գործերը:Ես անկախ ամեն ինչից միշտ հաստատուն կապերով կապված եմ եղել նրանց հետ նույնիսկ այն ժամանակ երբ դեռ քաղաքապետ չեմ եղել:Այս տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ նրանց կողքին , կիսել նրանց հոգսերը: Կարողացել եմ կառավարության ուշադրությունը սևեռել բնակչությանը հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցերի վրա, որոնք հետագայում սուբվենցիոն ծրագրերով լուծումներ են ստացել»:
Անրադառնալով նախընտրական ծրագրի դրույթներին , որոնք գլխավորապես բխում են յուրաքանչյուր բնակավայրի զարգացման տեսլականից պարոն Շահվերդյանը նշեց դրանցից ըստ ոլորտների. «Մեր ծրագրային դրույթները ամբողջապես բխում են ժողովրդի և համայնքների զարգացման ծրագրերից.
Բարելավել միջհամայնքային և քաղաքային երթուղիների կազմակերպման և սպասարկման որակը, իրականացնել այն թարմացված ավտոպարկով։Շարունակել խոշորացված համայնքի ասֆալտապատման աշխատանքները։ Աշտարակ խոշորացված համայնքը դարձնել 100%-ով լուսավորված համայնք։ Աջակցել մեր բնակավայրերի (համայնքի) գազաֆիկացման գործընթացին։ Շարունակել համայնքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները, ջրամատակարարումը փուլային հասցնել 24 ժամյա ռեժիմի և քանի , որ մեր համայնքը ձևավորվելու է գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղական համայնքներով, ուստի անհրաժեշտ է նրանց զարգացման համար պայմաններ ստեղծել, որի համար պետք է իրականացնել առաջին հերթին ոռոգման ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքները՝ ջուրը հասանելի դարձնելով յուրաքանչյուր հողակտորի» ։
Քաղաքապետը հաշվի առնելով իր անցած ճանապարհն ու մասնագիտական փորձը համայնքային խնդիրների յուրաքանչյուրի վերաբերյալ ունի հստակ մոտեցումներ: Անրադառնալով մշակութային, սպորտի, արվեստի, կրթության , նախակրթական մարմինների դերի բարձրացման և ժամանակակից մոտեցման համար թեկնածու Շահվերդյանը կարևորել և նախընտրական դրույթներում տեղ է հատկացրել այս ամենին մասնավորապես՝«Մենք իրականացնելու ենք մեր ծրագրային դրույթներում տեղ գտած բոլոր հարցերը վերագործարկելու ենք բոլոր այն մանկապարտեզները, որտեղ կարող է լինել 20 և ավելի երեխաների հաճախելիություն։ Թարմացնել մանկապարտեզների և մասնագիտացված դպրոցների նյութատեխնիկական բազան։ Ակտիվացնել համայնքի սպորտային կյանքը, ձևավորել սպորտային կյանքով ապրելու մշակույթը և այս ֆոնին աջակցել երիտասարդական նախաձեռնություններին, որոնք կակտիվացնեն քաղաքի առօրյա կյանքը, միաժամանակ նրանց ակտիվորեն ներգրավել համայնքի կառավարման գործընթացներին։ Շարունակական աջակցություն ցուցաբերել համայնքի կրթամշակութային հիմնարկների անխափան աշխատանքի համար»։
Թովմաս Շահվերդյանը իր նախընտրական ծրագրում նշում է.« Մեր ժողովրդի նպատակներն ու ցանկությունները նույնն են՝լուծել սոցիալական տարաբնույթ հիմնախնդիրներ, մարդկանց կյանքը դարձնել առավել բարեկեցիկ, թեև այդ ամենը միանգամից հնարավոր չէ , սակայն ես վստահեցնում եմ , որ պատրաստ ու պատրաստակամ եմ Աշտարակ խոշորացված համայնքը միասին դարձնել կայուն զարգացող ուժեղ համայնք»:
Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ