Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ որ համայնքապետը պարպերաբար այցելում է տարածաշրջանի բնակավայրեր, տեղում ծանոթանում խնդիրներին և գյուղաբնակների հոգսերին:
«Այսօր այցելել եմ Լանջազատ և Աբովյան բնակավայրեր, համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ու վարչական ղեկավարներ Աշոտ Պետրոսյանի և Ավետիք Հարությունյանի հետ հանդիպել եմ բնակիչների հետ, ծանոթացել համայնքային խնդիրներին։
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ, բնակիչներին անհանգստացնող հարցերից առաջնայինը ոռոգման ջրի խնդիրն էր: Լանջազատում խնդիր կա բնակավայրի գլխավոր ջրատարի հետ կապված, որը ոռոգման ջրով է ապահովում 400-ից ավելի տնտեսությունների, դրա բարեկարգման աշխատանքները շուտով կմեկնարկեն: Առաջիկայում նաև կսկսվեն նոր պոմպակայանի կառուցման աշխատանքները:
Բնակավայրի փոքրիկների համար ևս լավ նորություն կա՝ Լանջազատում մանկապարտեզ կկառուցվի։ Եղել ենք նաև բնակավայրի գրադարանում և մշակույթի տանը։
Աբովյանում ևս խոսվեց ոռոգման ջրի հետ կապված խնդիրներից: Բնակավայրում 2 կմ 800 մ երկարությամբ ոռոգման համակարգ է կառուցվելու, նաև ուշադրության կենտրոնում կպահենք Ազատի ջրամբարից Աբովյանը սնող ջրատարի անխափան աշխատանքները, որպեսզի հողի մշակը խնդիրների չբախվի» :
Սեփական լրատվություն.