TAP գազատարի կոմերցիոն շահագործման մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է գազատարի կառավարող տնօրեն Լուկա Շիպատին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իտալիային բաժին է հասնում 18 մլրդ խորանարդ մետրը՝ ծածկելով, ըստ նրա, պահանջարկի 15 տոկոսը։
Նա դա անվանել է «կարեւոր ներդրում մատակարարումների անվտանգության ապահովման եւ շուկայի իրացվելիության գործում»:
Հիշեցնենք, որ TAP գազատարը սկսել է շահագործվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։
Նշենք, որ Ադրբեջանը էներգակիրները համարում է կարեւոր փաստարկ եւ գործիք՝ Արեւմուտքում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը խթանելու համար։