Ազգային ժողովը երեկ` ապրիլի 11-ին, քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր:
Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրված Անահիտ Մանասյանը պաշտոնը ստանձնել է Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ: