Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգաավոր Կարո Փայլանը խոսել է մեջլիսում անցկացրած տարիների մասին։
Թուրքական Artigercek կայքի հետ զրույցում Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից 2 անգամ պատգմավորի թեկնածու առաջադրված եւ ընտրված դարձած Կարո Փայլանը նշել է, թե առաջիկա մայիսի 14–ի ընտրություններում չի կարող առաջադրվել, քանի որ կա կուսակցական օրենք` 2 անգամից ավել չառաջադրվելու մասին։
Կարո Փայլանը շեշտել է, որ 2015 եւ 2019 թվականներին քրդական կուսակցության կողմից առաջադրվել եւ ընտրվել է պատգամավոր եւ Թուրքիայի խորհրդարանում 8 տարի պատվով կրել հայ ինքնությունը։ «Ընտրվել եմ որպես հայ պատգավոր, սակայն երկրի շատ խնդիրներով եմ զբաղվել։ Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ բավականին շատ եմ տնտեսական խնդիրներով զբաղվել։ Բավականին ոգեւորիչ է, որ հասարակության լայն զանգվածներ գնահատում են իմ աշխատանքը։ Շատերը տխրեցին, երբ իմացան, որ այլեւս չեմ առաջադրվելու պատհգամավորի թեկնածու»,–ասել է Կարո Փայլանը։
Հայ պատգամավորը նաեւ նշել է դժվարությունների մասին՝ շեշտելով, որ իշխող կուսակցության կողմից խորհրդարանում մշտապես ճնշումների տակ է եղել, երբեմն նաեւ ֆիզիկական բռնություններ են տեղի ունեցել հենց էկրանների առաջ։