Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի մարդկանց. Զատուլին

Ադրբեջանը կարող է մերժել Ռուսաստանին Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնել. նրանց հայերի ջարդերի հավելյալ վկաներ պետք չեն։ Այս մասին НСН-ին ասել է Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ Բաքուն կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբից՝ հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու համար ավելորդ վկաներին վերացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը կամ լքեն տարածաշրջանը»: Ալիեւի խոսքով՝ Բաքուն մտադիր է մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը դադարեցնելու համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է ընդմիշտ հրաժարվի այլ երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից։

Զատուլինը կարծում է, որ Փաշինյանը մարդկանց ու տարածք է հանձնել. «Հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի կողմից խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես են կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ»,- ասել է Կոնստանտին Զատուլինը:

НСН-ի զրուցակիցը նշել է, որ Ղարաբաղի հետ պատմությունն այսքանով չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում է վիճելի տարածքի ինքնավարության մասին իր խոստումներից։

«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարությունը, ոչինչ դրանից չկա։ Լեռնային Ղարաբաղ անունը կոչնչացնեն, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման»,- եզրափակել է Զատուլի:

Spread the love