
Դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ խոշորացման և ավագանու ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի ավագանու նոր թիմ և կընտրվի համայնքի նոր ղեկավար:Հանրապետության մի շարք համայնքներում սպասվում են թեժ մրցապայքար:Այս ֆոնին Արարատի տարածաշրջանում ևս սպասվում են թեժ ընտրություններ:
Ընտրապայքարի են դուրս եկել հինգ թիմ, սակայն ըստ արարատցիների զգալի մասի՝ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆԸ այս տարիների ընթացքում հասցրել է իրականացնել այն ընտրախոստումները , որոնց ականատես են լինում քաղաքում յուրաքանչյուր օր , որը լուրջ մարտահրավեր է մյուս թեկնածուների համար, քանի-որ արդեն ժողովուրդը տեսել է կատարված աշխատանքների արդյունքը:
Մեր հարցումներին ի պատասխան տարածաշրջանի գյուղական համայքների բնակիչները ևս ճանաչում և վստահում են թեկնածուին,-«Ես վաղուց եմ ճանաչում Հայկյանին , դեռ ուսումնարանի տարիներից: Նա գրագետ, կիրթ և բանիմաց ղեկավար է , ով կարող է մեր համայնքը իսկապես ոտքի կանգնեցնել: Հայկյանի աշխատանքը գոնե տեսում ենք, որ շատ գործեր է արել՝ մաքուր քաղաք պահելը հեշտ է՞, բյուջեն ավելացրել է մի քանի հարյուր միլիոնով , ես կուզենամ , որ նա կրկին ղեկավարի մեր համայնքը» ,- այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց արարատցի Նվարդ Արշակյանը:

Իսկ առաջիկա ընտրությունների և ծրագրային դրույթների հետ կապված մենք փորձեցինք ծանոթանալ « Իլ հզոր համայնք » կուսակցության կողմից առաջադրված թեկանածու՝ Արարատ համայնքի նախկին ղեկավար՝ Հայկ Հայկյանի հետ:
Վերջինիս տրված այն հարցին թե ի՞նչ գործոնով է պայմանավորված, կրկին համայնքապետի թկնածու առաջադրելու փաստը. նա պատասխանեց. « Բազմաթիվ անելիքներ դեռ ունենք միասին իրականացնելու: Ես քաղաքն ընդունեցի 280 մլն դրամով , սակայն այսօր այն դարձել է շուրջ 818 մլն. դրամ , այս տարիներին Արարատ քաղաքում կատարվել է զգալի աշխատանքներ, որի արդյունքում այժմ քաղաքը գտնվում է բարվոք վիճակում:
Այդպիսի տարի չի եղել , որ համայնքի համար զգալի աշխատանքներ կատարված չլինի, որքան բյուջեի հնարավորությունը թույլ է տվել այնքան կատարել ենք , շուր 1 մլրդ դրամը գերազանցել է կատարված աշխատնքները:Շրջելով քաղաքում բոլորը կտեսնեն ՝ գլխավոր և ներբակային փողոցները ասֆալտապատ են և ամբողջությամբ լուսավորված է: Նոր խաղահրապարակներ են կառուցված գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի բակերում :
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ-քաղաքը երբ ընդունեցի, կար ընդամենը երեք խմբով գործող երեք մանկապարտեզներ ,այսօր հասցրել ենք զգալի առավելության երեք խմբանի մանկապարտեզներին ավելացրել ենք երկու –երեք խմբեր այն դարձնելով ավելի ընդգրկուն , բացի այդ ես վերաբացել եմ քաղաքի չորրորդ մանկապարտեզը, որը լիարժեք հնարավորություն է մեր երեխաների կրթման և դաստիրարակման համար: Նախկինում մանկապարտեզներն անհուսալի վիճակում էին,այսօր՝ բարվոք վիճակում են մեծ աշխատանքների շնորհիվ : Եթե նախկինում մանկապարտեզները գործել են տարեկան չորս-հինգ ամիսներ՝ 2014 թվականից նրանք գործում են շուջ տարին :
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ-ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ-Վերանորոգվել է երաժշտական դպրոցը: Ամբողջովին փոխվել է տանիքը , դռներ և պատուհանները, նույնը և մշակույթի տան հետ կապված, որոնք գտնվում են իդեալական վիճակում:Ես իմ քաղաքին նայում եմ իմ տան աչքերով:
ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՅՆ- զգալի աշխատանքներ ևս իրականացվել են՝ ձեռք ենք բերվել նոր տեխնիկաներ: « Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ևս տեխնիկա է նվիրաբերել մեր քաղաքին:Կումունալ տնտեսությունն ամենօրյա ռեժիմով անխափան իրականացնում է աղբահանություն և սանմաքրման աշխատանքներ:
Դուք գիտեք, որ քաղաքի թաղամասերից մեկը գտնվում է կենտրոնից շուրջ 8 կմ հեռավության վրա «Զոդի բանավանը»՝ նախկինում գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում ՝ սակայն այսօր զգալի աշխատանքներից հետո, գտնվում է բարվոք վիճակում, որի գործում ներդրում ունի նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը , որոնց միջոցների հաշվին այսօր տեղի մանկապարտեզը վերակառուցվեց և գտնվում է իդելական վիճակում:
ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ- 2016 թ. կառավարության ծրագրով և համայնքի բյուջեի համաֆինանսավորմաբ փորձեցինք լուծել տարիներով կուտակված «Բանավան»-ի դրենաժային համակարգը, որը լուրջ խնդիր էր բազմաբնականար շենքերի բնակիչների և նկուղների համար:
2017 թ. Կառավարությունը հարյուր մլն տրամադրեց ծրագրի իրականացման համար , որին համայնքի բյուջեն համաֆինանսավորեց երեսուն մլն դրամով , արդյունքում դրենաժը կառուցվեց , սակայն որոշ անբարեխիղճ կառուցողների թերացումների պատճառով մեր պատկերացումենրով այսօր պատշաճ չի գործում դրենաժային համակարգը, թեպետ խնդիրները լուծում է, բայց դա մեզ դեռ չի բավարարում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ- համայնքի սոցիալապես անապահով ուսանողների համար գործում է անվճար ավտոբուս, ուսման վճարներ ենք հատկացնում նույն ծրագրով , հուղարկավորության համար դրամական օգնություններ , որը ինչ-որ չափ թեթևացնումէ նրանց բեռը:Նման ծրագրերը շարունակական են լինելու»,- ասաց պարոն Հայկյանը և առաջ քաշեց այն ծրագրային դրույթները, որոնք պատրաստտ է իրականցնել ընտրվելու դեպքում:
-Իսկ խոշորացվող գյուղական համայնքների ենթակառուցվածքներին և խնդիրներին , ո՞րքանով է տիրապետում, թեկնածու Հայկյանը շարունակեց.
-Ա՛յո ես ծանոթ եմ մեր տարածաշրջանի խոշորացող 11 գյուղական համայնքներին և նրանց խնդիրներին: Հատկապես վատ վիճակում են նախալեռնային և բարձր լեռնային գյուղերը, որը պայմանավորում եմ բյուջեի փոքր լինելու պատճառով աշխատանքներ չեն կարողանում իրականացնել:Իսկ խոշորացումը հնարավորություն կտա, որ մենք ընդհանուր բյուջեի միջոցնեից ներդրումներ կատարել գյուղերի համաչափ զարգացումը ապահովելու համար:
Գլոբալ առումով խնդիրները նույնն են ՝ ոռոգման ջրի, խմելու ջրի ներքին ցանցի , որոնք կլուծվեն խելամիտ ժամկետներում:
-Պարոն Հայկյան ի՞նչպես է իրականացվում ընտրապայքարը, արդյո՞ք խնդիրներ չկան հաշվի առնելով , որ իշխանությունները քաղաքին նոր քաղաքապետի պաշտոնակատար են նշանակել:
-Այս պահին չկա, մեկը մյուսին չի խանգարում, դա ողջունելի է , քանի –որ մենք բոլորս արարատցիներ ենք մեկս մեկին հարգում է , սակայն ամեն բան ժամանակը ցույց կտա , թե ինչպես կդրսևորվի:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է արարատցիների ակնկալիքները ձեզանից, որ քվեն Ձեզ պետք է տա:
-Ընտրվելուց շարունակելու եմ բոլոր հեռահար այն ծրագրերը, որոնք միտված են լինելու համայնքների զարգացմանը: Բացի այդ ես համարում եմ որ ես բազմափորձ եմ և ընտրվելու դեպքում իմ փորձն ու գիտելիքները կներդնեմ բոլոր գյուղական բնակավայրերի զարգացման համար: Փորձիս կիրառումը կլինի լավագույն դրսևորումը բոլորի համար: Քանի-ուր ժամանակ չեմ կորցնի, մինչ ուրիշները պետք է՝մտածեն:Իմ բոլոր աշխատող ծրագրերը կփոխանցեմ համայնքերի վրա: Առաջիկա 5 տարիներում նրանք կլինեն իդեալական վիճակում:Ինչպես և հիմա Ես պարզ ճակատով դուրս եմ գալիս Արարատ քաղաքում շրջելու, քանի-որ կատարած աշխատանք ունեմ:
Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի