«ՓՈՐՁ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ». ԱՅՍ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ Է ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ




     Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում նույնպես  սպասվում են ՏԻՄ և ավագանու ընտրություններ: Խոշորացման արդյունքում Թալին քաղաքը և հարակից 28 գյուղական համայնքները միավորվում են արդյունքում ձևավորելով մեկ ընդհանուր համայնք Թալին կենտրոնով։ Ընտրություններին  մասնակցում են  չորս  կուսակցություններ, սակայն  առավել  քան հայտնի է  «Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ ով գլխավորում է  ավագանու ցուցակը,   Թալինի նախկին քաղաքապետ,  ԱԺ նախկին պատգամավոր՝ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ , ում  շատ լավ  ճանաչում են ինչպես տարածաշրջանում այնպես էլ նրա սահմաններից դուրս:

   Այդ է պատճառը, որ  տարածաշրջանի գյուղական բնակավայրերում Մնացականյանը ճանաչված է ու մեր հարցումներին ի պատասխան նրա մասին  խոսում էին , որպես  իրանց  մարդու: « Մեր Թալինի քաղաքապետն ա եղել շատ լավ ենք ճանաչում , մենք նրան ընդունում ենք, որպես  ՄԱՐԴ, անկախ նրանից թե որ կուսակցությունից  լինի կամ չլինի: Շատ գործեր է արել մեր քաղաքի համար: Ամեն մեկը չի կարող   համայնք ղեկավարի , հիմա  շատերը մտածում են թե   պետական պաշտոնյա կամ ղեկավար կարող են լինել ,ընդամենը սեղան ու աթոռ ունենալով:Բայց պտի ճանապարհ անցնեն ու կենսագրություն ունենան, մինչև տեղ հասնելը» ,- այդ մասին մեզ  հետ զրույցում նկատեց Թալինի բնակչուհի:

Ներկայացնում ենք մեր զրույց ընախկին քաղաքապետ , «Զարթոնք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Մնացական Մնացականյանի հետ:

-Պարոն Մնացականյան շատ է խոսվում Ձեր թեկնածության մասին, թե ի՞նչու որոշեցիք կրկին առաջադրվել, որպես Թալին խոշորացված համայնքի ավագանու թեկնածու:

-Դա ինքնանպատակ չի եղել, որոշել եմ  Թալին խոշորացվող համայնքի ընտրություններին մասնակցելը , քանի-որ դեռևս կարող եմ օգտակար լինել մեր ազգաբնակչությանը:

-Ի՞նչպես եք կազմակերպում  քարոզարշավը և ժողովրդի գերակշռող մասը ի՞նչ հարցեր է բարձրացնում:

-Յուրաքանչյուր գյուղական համայնք այցելում եմ և զրուցում   ազգաբնակչության հետ, ծանոթացնում եմ մեր ծրագրային դրույթներին և լսում եմ  նրանց խնդիրներն ու միասին քննարկում   առաջիկա անելիքների մասին, քանի-որ փոքր բնակավայրերում բոլորը- բոլորին ճանաչում են :

– Պարոն Մնացականյան բոլորը բոլորին ճանաչելը ՝օգնում է թե խանգարում, արդյո՞ք դա չի ստեղծում  լարվածություն:

– Ոչ՛: Խնդիր ու լարվածություն չկա հատկապես մեր մասով: Ընտրապայքարին  մասնակցում են չորս  կուսակցություններ,  թող ժողովուրդը  որոշի  թե ում  հետ են ուզում անցկացնեն իրենց հետագա  հինգ տարիները: Սովորաբար տեղական ընտրությունները՝  չնայած այժմ համամասնական ընտրակարգով է, բայց  մարդիկ ընտրում են անձով պայմանավորված , որի արդյունքում  ես համոզմունք ունեմ , որ մարդիկ  մեզ ճիշտ են ընկալում:

– Ի՞նչպես եք գնահատում Ձեր թիմի շանսերը :

-Մարդիկ թող գնահատեն, ես ամպագորգոռ  բաներ չեմ ցանկանում ասել,սակայն  Թալին համայնքում   բավական հետաքրքիր ընտրապայքար է սպասվում:

-Պարոն Մնացականյան այսօր ի՞նչ փոփոխություն եք նկատում ընտրություններին մասնակցող ժողովրդի շրջանում:

-Ես նախկինում , որքան  մասնակցել եմ  ընտրություններին  միայն մաքուր և թափանցիկ եմ աշխատել: Մարդիկ պետք է  իրենց ձայնը և կամքը ազատ արտահայտեն, իմ մոտեցումը  բոլորը գիտեն: Անկախ ընտրությունների արդյունքներից  մեր վերաբերմունքը չի պայմանավորվել    փոփոխությամբ ՝  եթե որևէ մեկը կարող է ապացուցել հակառակը՝  ներեղություն կխնդրեմ:

-Գյուղական  համայնքային նշանակության խնդիրներին ո՞րքանով եք ծանոթացել:

-Ես շատ լավ ծանոթ եմ մեր քաղաքին և գյուղական բոլոր  համայնքների  խնդիրներին: Հանրապետության   գյուղական համայնքների բոլոր  խնդիրները գրեթե միանման են :Թիվ մեկ խնդիրը  սոցիալական բնույթի են, աշխատատեղերի  բացակայություն, կոմունիկացիաների ու  կրթական ոլորտի: Ճիշտ է  դրանք  հիմնականում պետական մակարդակի հարցեր են , սակայն դա մեզ առնչվում է այնքանով , որ օրինակ որակյալ կրթություն չստանալու հետևանքով ծնողները  կարող են իրենց երեխաների  հետ տեղափոխվել, որպեսզի նրանք  ապահովեն որակյալ կրթությամբ: Ուստի մենք ամեն բան պետք է անեք  կրթությունը խթանելու համար,  3-4 գյուղի համար պետք է ստեղծել , որակյալ կրթական կերտրոն,  որտեղ յուրաքանչյուրը կստանա լավ կրթություն և գյուղական համայնքներն էլ չեն դատարկվի: Մենք նույն տրամաբանության  շրջանակներում մտածել ենք աշակերտների   անվտանգ ու հուսալի տեղափոխման  հարցը, որպեսզի ծնողները   չմտահոգվեն:

-Ձեր կարգախոսը:

-Մեր կարգախոսը  երեք , սակայն կարևոր բառեր են  ՝

ՓՈՐՁ   ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ  ԱՐԴՅՈՒՆՔ.  դա ամպագորգոռ բառեր չեն դա վերաբերվում է մեր  ներկա  իրավիճակին ՝  ժողովուրդը ներկան  թողած ՝ ապագայով չի ապրելու:

-Ձեր կոչը ժողովրդին:

-Ճիշտ կողմնորոշվել  և գնալ ընտրությունների, բայց  ամենակարևորը՝ միասնություն  է մեզ պետք, որպեսզի կարողանանք մեր ազգի առջև ծառացած խնդիրները միասնաբար լուծենք:

   Ես չեմ ցանականում խոսել այսօր մեր  զինվորների և սահմանների շուրջ , սակայն բոլորիս   թիվ մեկ խնդիրը այսօր սահմանն է, ուստի մեր ազգի միասնականությունն  ամենակարևորն է, մեզ   չպետք է բաժանել  տարբեր գույների , կուսակցությունների՝ թուրք- ադրբեջանցին , որ սահամանի կողմից կրակում է չի հարցնում , որ կուսակցությունից ես, ովա  սպիտակ կամ  կարմիր:  

Մենք միասնական պետք է լինենք, որ առիթից չօգտվեն մեր թշնամիները:Կոչ եմ անում առանց լարվածության ընտրեն  իրենց նախընտրած թեկնածուին:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love