Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծին

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում եղել է երկու գրավոր առաջարկ պատգամավոր Նարեկ Բաբայանի կողմից: Դրանք վերաբերել են  գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում ընտրված անձի լիազորությունների դադարեցման հիմքերի սահմանմանը. առաջարկներն ընդունվել են Կառավարության կողմից եւ ավելացվել օրենքի նախագծում:

Նախարարը նշել է, որ քննարկումների արդյունքում երկրորդ ընթերցումից առաջ օրենքի  նախագծից հանվել են 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, որոնք վերաբերում էին Գիտությունների ազգային ակադեմիային: Նա տեղեկացրել է, որ իրականացվել են նաեւ որոշ խմբագրական փոփոխություններ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Spread the love