2000 գրիչ, 3000 շիշ ջուր․ ինչի վրա է Կառավարությունը ծախսել 27 միլիոն 600 հազար դրամ Քաղաքացու օրը նշելու համար

Երեւանում եւ մարզերում ապրիլի 29-ին Քաղաքացու օրը նշելու համար Կառավարությունը ծախսել է շուրջ 27 միլիոն 600 հազար դրամ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Այս տարի Կառավարությունը գնումն իրականացրել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մշակութային միջոցառումների ծառայություններն անցկացնելու համար Կառավարությանը դիմել են «Պրոմո Պիար» եւ «Կոնցեպտ Իվենթս» ընկերությունները, անհատ ձեռնարկատեր Ջեմմա Թադեւսյանը։

Ջեմմա Թադեւոսյանն ընկերություններից ցածր գին է առաջարկել եւ հաղթել աճուրդում։ 27 միլիոն 600 հազար դրամ արժեցող պայմանագիրը Կառավարության եւ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ կնքվել է ապրիլի 25-ին։

Այս տարի Կառավարությունը Քաղաքացու օրրն իրականացրել է բանախոսություններ եււ մշակութային միջոցառումներ։ Բանախոսություններն իրականացվել են յուրաքանչյուր վարչական շրջանի մշակութային կենտրոնում։

Աճուրդը հաղթած անհատ ձեռնարկատերը մասնավորապես պարտավորվել է հոգալ միջացոռումների մասնակիցները տրանսպորտային փոխադրումը, հանդիպումների տեսաձայնագրությունը, տեսահոլովակների պատրաստումը եւ այլ կազմակերպչական հարցեր։

Լսարաններն քննարկման ընթացքում պետք է ապահովված լինեին անհրաժեշտ պարագաներով՝

-Գրիչներ՝  առնվազն 2 000 հատ (Գնդիկավոր, 1.0 մմ ծայրով, կափարիչով (գրպանին ամրացնելու ամրակով), ներքևից կամ վերևից բացվող (միջուկը փոխելու համար), գրիչի երկարությունը առնվազն 150մմ,պատյանով, միջուկի թանաքի լցված մասը առնվազն 95մմ, գույները՝  կապույտ):

– Նոթատետրեր ՝ առնվազն 2 000 հատ (Նոթատետրեր Առնվազն 70 թերթ(տողանի), առնվազն 56 գ.մ.ք խտությամբ, A5 ձևաչափի, սպիտակ գույնի թղթից, վերևից զսպանակով կարված, կազմը` ստվարաթղթից)

-Ջուր շշալցված 0,5 լ տարայով առնվազն 3 000 հատ:

Spread the love