Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
«Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։