Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ամրացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 387.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.44 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.89 դրամ (աճել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.95 դրամ (աճել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 389-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-423 դրամով, վաճառվում է 428-436 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.66-4.88 դրամով, վաճառվում է 4.98-5.12 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 423-425 դրամով, վաճառվում է 429-430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75-4.82 դրամով, վաճառվում է 4.92-4.95 դրամով:

Spread the love