Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն» Posted on November 29, 2021November 29, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն»:«Այդ նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւոր մասը»,-հայտարարել է Ալիեւը՝ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս: Ընդ որում՝ նա համոզմունք է հայտնել որ ՏՀԿ երկրները կօգտվեն Զանգեզուրի միջանցքի հնարավորություններից»:Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն անցկացնում են լայնամասշտաբ աշխատանքներ Ղարաբաղի «օկուպացված» ու այսպես կոչված «Արեւելյան Զանգեզուրի» տարածքները վերականգնելու ուղղությամբ: «2021 թվականին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 1,3 միլիարդ դոլար, 2022 թվականին կհատկացվեն առնվազն նույնքան միջոցներ»,-նշել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղն ու «Արեւելյան Զանգեզուրը» հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտիներ. այդ տարածքներում արեւային էներգիայի պոտենցիալը գնահատվում է 7200 մեգավատ, քամու էներգիան՝ 2000 մեգավատ: Post Views: 46 Spread the love