Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ

Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ մինչեւ 2024 թվականը 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Ընդ որում, գործակալությունը նշում է, որ դա առաջին հետաձգումն է նախորդ շաբաթ հայտարարված համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի՝ «Ռուսաստանի առջեւ թուրքական էներգետիկ վճարումների հետաձգումը կարող է հասնել 4 մլրդ ԱՄՆ դոլարի»։

«Պաշտոնապես 600 միլիոնի չափով վճարումը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի։ Էներգակիրների գների աճը հսկայական ազդեցություն է ունեցել դրա վրա»,-ասել է աղբյուրներից մեկը։

Spread the love