ՓԱՐԱՔԱՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՎ ՌԻՆԳՈՒՄ ԱՐԴԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է.




Փարաքար խոշորացված համայնքում  դեկտեմբերի 5-ին ևս  տեղի կունենան ավագանու  ընտրություններ, որի արդյունքում միավորվելու են 8 համայնքներ՝ Փարաքար, Մերձավան, Բաղրամյան, Այգեկ, Արևաշատ, Նորակերտ, Մուսալեռ և Պտղունք: Այս համայնքում  ՏԻՄ համասնական ընտրություններում մասնակցության համար գրացնված են երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը և «ՔՊ» կուսակցությունից՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Այս ֆոնին առավել քան  անձով է պայմանվորված Վալոդյա Գրիգորյանի մասնակցությունը , քանի-որ ըստ տարածված խոսակցությունների, նա որ կուսակցությունից էլ լիներ կամ չլիներ նրան ընդունում են նախ և առաջ , որպես լավ մարդ, բոլորին օգնող ու  սրտացավ երիտասարդ:

      Ընտրություններին ընդառաջ մենք հանդիպեցինք Փարաքար համայնքի ավագանու  թեկանծու Վալոդյա Գրիգորյանին, ով սակայն Իր մասնակցությունը պայմանվորեց ներկա իրավիճակից և նկատեց.

– Նախ ուզում եմ ասել , որ ինձ համար հաղթահարումները վաղուց կենսակերպ է դարձել, երբ ես դեռ մարզիկ էի:Ռինգի համար  լավ մարզվել է պետք՝ այստեղ լավ ապրել, ես կարծում եմ սպորտային կյանքս հաջողվել է  ու կհաջողվի նաև  այս պայքարը, ուստի ցանկանում եմ ասել, որ ընտրությունները նույնպես պայքար է , սակայն այս դեպքում  ի շահ ժողովրդի: Իմ ողջ գիտակցական կյանքի ընդացքում ապացուցել եմ այս ամենը: Իմ շփումը նոր չի ժողովրդի հետ, ես նրանց հետ եմ եղել միշտ , օգնել եմ նրանց ցանկացած հարցով անկախ կարգավիճակից , այդ մասին բոլորը գիտեն և ես   միշտ նրանց հետ կլինեմ: Իսկ առաջադրումը պայմանավորված էր ներկա իրավիճակով,  իմ ընկերների ու ժողովրդի պահնջով: Գյուղերում բոլորը բոլորին ճանաչում են և մեր շփումը ամենօրյա է բոլորի հետ  այստեղ իշխանական լծակներ կամ ընդդիմության շարքեր չկան, ժողովուրդը ընտրում է իր նախընտրած թեկնածուին և վերջ:

-Պարոն Գրիգորյան ո՞րն է Ձեր նախընտրական ծրագրային դրույթները և ա՞րդյոք հասցրել եք ծանոթանալ խոշորացող բոլոր գյուղական համայնքների ենթակառուցվածքներին:

-Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ նորաստեղծ թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, գազաֆիկացում, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆլտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգինների կառուցում ու բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում և վերանորոգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, գերեզմանատների բարեկարգում, բուժամբուլատորիաների վերանորոգում և կահավորում, տրանսպորտային համակարգի բարելավում, աղբահանության կազմակերպման որակի բարելավում: Իսկ ինչ վերաբերվում է գյուղական համայնքների ենթակառուցվածքներին և խնդիրներին , ա՛յո ինչպես արդեն ասացի իմ ամենօրյա շփումները եղել է  տեղի ազգաբանկչության հետ և ես շատ լավ ծանոթ եմ գյուղական բնակավայրերին ու նրանց խնդիրներին, որոնց լուծման ճանապարհը նույնպես բաց է ու խելամիտ ժամկերտներում լուծելի:




 Պարոն Գրիգորյան,  ազգաբնակչությունը հիմնականում ինչ պահանջներ ունի:

– Հիմնականում բոլոր համայնքներում խնդիրները նույնն են՝ սոցիալական, ոռոգման ջրերի, գիշերային լուսավորության, աղբահանության , սակայն ուզում եմ ասել որ բոլոր խնդիրներին անդրադառնալու ենք հավասարաչափ  ու առաջնորդվելու ենք արդարության սկզբունքով: Կան համայնքներ, որտեղ բնակիչները մտահոգված են այն խնդիրներով, որոնք գրեթե բոլորն էլ ներառված են մեր նախընտրական ծրագրերում՝  գազաֆիկացման, խմելու ջրի ներքին ցանցի կառուցման, կոյուղագծերի, տրանսպորտի և այլնի հետ կապված նման բազում հարցեր են, որոնց անդրադարձել ենք մեր նախընտրական ծրագրում:




 Պարոն Գրիգորյան,  Ձեր կոչը ժողովրդին:

– Կոչ եմ անում , որ մեր ազգաբանկչությունը գիտակցաբար ընտրություն կատարի և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերի մասնակցելով տեղական ընտրություններին և իր քվեն տա այն թեկնածուի օգտին, ով արդեն ապացուցել է իր կամքն ու արժանիքները իր գիտակցական կյանքի ընդացքում: Ճիշտ ընտրություն կատարեն։ Ընտրեք համար մեկին՝ ինձ։ Ապրենք մեր ապրելու երկրում։

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love