Տաշիր համայնքի ղեկավար՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ֆբ էջից տեղեկանում ենք օրվա առիթով, նրա շնորհավորական խոսքին , որն ուղղված է իր համայնքի ազգաբնակչությանը ՝
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի տաշիրցիներ, սիրով շնորհավորում եմ` Ընտանիքի օրվա կապակցությամբ։ Հայ ընտանիքը կարելի է համարել հին և ժամանակակից աշխարհի` ամենաարժեքավոր երեութներից մեկը։ Սերնդե սերունդ մեզ փոխանցված ընտանեկան ավանդույթներն այսօր էլ, բարեբախտաբար, խիստ արդիական են։ Մեր ընտանիքների հիմքում հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունն են, հենց այդ է պատճառը նաև, որ մինչ օրս էլ հիմնված ենք այս արժեքների վրա։ Բոլորիս ընտանիքներին մաղթում եմ բարօրություն, խաղաղության և սիրո մեջ աշխատելու և ստեղծագործելու ուժ և կարողություն, իսկ մեր համայնքի երիտասարդներին հորդորս է` օր առաջ կազմել ընտանիքներ. նաև սա է լինելու մեր պետականության պահպանման ու մեր երկրի զարգացման գրավականը։ Իզուր չէ ասված` կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Բարին բոլորիդ հետ»
Տաշիր համայնքի ղեկավար՝
Էդգար Արշակյան