Սյունիքի տարածաշրջանից ԱԺ պատգամավորական մանդատ են ստացել երեք պատգամավորներ: Այսօր գաղտնիք չէ , որ Սյունիքի մարզը գտնվում է ուղիղ թշնամու (ախորժակի) տիրույթում, ժողովուրդը չնայած դրան տագնապած չէ, սակայն ընդհանուր ֆոնին ունի մեծ դժգոհություններ այսօրվա իշխանություններից:Սակայն վերջինիս հանգամանքը չխանգարեց, որ ՍԻՍԻԱՆ-ում մարտի 26-ին տեղի ունեցած ավագանու ՏԻՄ ղեկավարի ընտրություններին ավագանու ձայների մեծամասնությունը հավաքեց «ՔՊ»իշխող ուժի կուսակցությունը:
Անդրադառնալով վերոհիշյալ հարցին թե, ինչն էր պատճառը, որ այդպես կրկին դասավորվեց դժվար է մեկ գործոնով բացատրել, սակայն մի բացատրություն մեր հարցախույզի հետևանքով բացատրվեց, ասել է թե սիսիանցիները չնայած ունեն խորհրդարանի մի քանի տեղացի պատգամավորներ, բայց իրենց ավելի հասանելի է ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:
Մեր հարցախույզի հետաքրքրության շրջանակներից պարզ դարձավ, որ որոշ մարդիկ իրենց ձայնը տվել են իշխող կուսակցության օգտին՝ Համբարձումյանի հետ շփվելուց հետո, կարծիք են կազմել նրա մասին , որպես տարածաշրջանի հոգսերով մտահոգ և գործունյա անձնավորության:
Հ.Գ. ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ «Զրույց» թերթի առաջիկա տպագիր համարում.
Կարինե Սարգսյան