Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ

Զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ նրանք անժամկետ նստացույց էին  հայտարարել կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մարզերից քաղաքացիներ են միանում Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների ծնողների ակցիային:

Նշենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները ավելի վաղ անժամկետ նստացույցի մասին էին  հայտարարել:

Քիչ անց նրանց կմիանան նաեւ Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները:

Նշենք, որ ակցիան հսկում են հարյուրավոր ոստիկաններ, փակ են Հանրապետության հրապարակին հարակից փողոցները:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Spread the love