Անկլավներ չեն՝ Հայաստանի սուվերեն տարածքներն են ադրբեջանցիները պետք է դուրս գան. Սյունիքի մարզպետ

Այսօր Խորհրդարանում  ներկայացնում էին  2022 թվականի բյուջեի կատարողականները, որի շրջանակներում   Սյունիքի մարզպետը   պատասխանեցին «ԶՐՈՒՅՑ» -ի հարցին  անկլավների հետ կապված տարածքային  փոխզիջումների  թեմային: Մասնավորապես Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանի խոսքերով՝  ՀՀ սուվերեն  տաարծքից ադրբեջանցիները պետք է դուրս գան դա միանշակ դիրքորոշում է  և բոլորն էլ այդպես պետք է կարծեն  անկախ նրանից թե հիմա ինչ վիճակ է :

Անկլավներ համարվող  տարածքների մասին օրերս Աժ-ում մեր հարցին ի պատասխան ևս պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց. « Ենթադրում եմ , ոչ միայն Արցախի հանձնումը այլև ՀՀ  տարածքների, այսպես կոչված անկլավների  հանձնումը, սրա հետ կապված ուզում եմ  մի լրացում անել , որ  այդ բնակավայրերի համատեքստում  քննարկման  թեման  ավելի խորն է և վտանգներ է պարունակում:

Անկլավները ունեն ոչ միայն տարածքային կարևոր նշանակություն  Հայաստանի համար այլև ունեն ռազմավարական կարևոր նշանակություն:

Դրանք ժամանակին ձևավորվել են հաշվի առնելով ադրբեջանական  ագրեսիան և չի բացառվում , որ 2020 թ, նոյեմբերի 9-ին եղավ, որ  Ադրբեջանը փորձելու է իրացման դաշտ բերել ամեն ձևով  հանձնման այն տարածքները , որոնք պատկանում են Հայաստանին, բայց ինչ վերաբերվում է իր պարտականությունների կատարմանը  դելիմիտացիայի  և դեմարկացիայի, դրանք կյանքի էլ չեն կոչվելու :Ի դեպ Ադրբեջանը  մեկ այլ վտանգավոր  խաղ է   սկսել, որը  հստակ տարածքային պահանջ է ՀՀ-ից պահանջելու, ինչէ սա իրենից ներկայացնում  փաստացի ադրբեջանը ասում է , որ օրինակ  խորհրդային ժամանակ ապրել են ադրբեջանցիներ այդ ադրբեջանցիները պետք է վերադադերադառնան  այդ տարածքներ, դա ենթադրում է դրանց վերադարձ , դա ենթադրում է նաև  ադրբեջանի կողմից անվտանգության  ապահովման գործառույթ: ՀՀ իշխանությունների պարտվողական և զիջողական կեցվածքն էլ թույլ է տալու ադրբեջանական կողմին՝ հետագայում նաև լեգիտիմ ություն ձեռք բերել այդ տարածքների նկատմամբ» :

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Spread the love