Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: