ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ՝ ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ.  ՍՏԵՓԱՆԱՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ (ֆոտոշարք)

 

Ստեփանավանում   վերջին շրջանում կառավարության  սուբվենցիոն և պետական ծրագրերով համայնքային նշանակության  զգալի աշխատանքներ են իրականացվել:

2022 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներն առանցքային նշանակություն են ունեցել Ստեփանավանի և նրա  խոշորացված  գյուղական բնակավայրերում, որոնց  համար կենսական նշանակություն համարվող ենթակառուցվածքները  երկար տարիներ երբեմն խորհիդային տարիներից ի վեր   աշխատանքներ չէր իրականացվել:

progressarmenia.com  եվ   Զրույց  թերթն օրերս  տեղում ծանոթացավ  քաղաքի անցուդարձին, խնդիրներին և ձեռքբերումներին:Իսկ   բնակիչների փոխանցմամբ համայնքապետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  այս  ընթացքում նախընտրական խոստումներից  բխող  համայնքային նշանակության  կարևոր  աշխատանքներ է իրականացնում:

Կառավարության սուբվենցիոն  ծրագրերի   և առաջիկա սպասվող աշխատանքների մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց    ՍՏԵՓԱՆԱՎԱՆ  համայնքի  ղեկավար՝  ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

– Պարոն ԳՐԻԳՈՐՅԱՆ   նախորդ տարվա ծրագրով  համայքնային նշանակության  ի՞նչ կարևոր աշխատանքներ եք իրականացրել,  որոնք   կենսական  նշանակություն կարող են  ունենալ   համայնքի զարգացման համար:

-Ինչպես արդեն գիտեք Ստեփանավան խոշորացված համայնքի  կազմում է   քաղաքն ու   երեք գյուղերը . Արմանիս , Ուրասար  եվ  Կաթնաղբյուրը: Մենք համայնքի հավասարաչափ զարգացման հեռանկարով պայմանավորված,  2022 թվականի  սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկը տվել  ենք  գյուղական բնակավայրերում , որտեղ    կենսական նշանակություն ունեցող աշխատանքներն ավելի կարևոր  մաս են  կազմել: 2022 թվականի կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերոհիշյալ գուղերում կառուցվում են  մանկապարտեզներ  (Կաթնաղբյուր  եվ Ուրասարում, ինչպես նաև մշակույթի ակումբներ)  ծրագրի շրջանակներում  Արմանիսում եվս կառուցվում է  մանկապարտեզ, որը ավարտական փուլում է: Բայց ավելի կարևոր աշխատանքի մեկնարկ է տրվել՝ վերոհիշյալ գյուղերում , որտեղ ավելի քան  50 տարի ճանապարհների բարեկարգում , ասֆալտապատում չէր իրականացվել, բայց ի ուրախություն մեզ ,նախորդ տարվանից աշխատանքները սկսվել են , որն ընթացիկ տարվա մեջ կավարտվի  պետական միջոցներով կապիտալ վերանորոգվում է  շուրջ 900 մլն դրամ արժեցող ՝Արմանիս, Ուրասար  եվ Կաթնաղբյուր գյուղերն իրար կապող՝  ընդհանուր 12 կմ երկարություն ունեցող    ճանապարհի աշխատանքները :Ի դեպ    Կաթնաղբյուրում  զգալի աշխատանքներ է կատարվում՝  ներհամայնքային  ճանապարհն է կառուցվում  և ասֆալտապատվում  , որը կապում է  դպրոց  գյուղապետարան տանող շուրջ  1 ,5 կմ երկարությամբ  ուղին:Հաջորդ տարվա համար վերոհիշյալ գյուղական երեք բնակավայրերում նախատեսվում է ամբողջությանմբ փոխել խմելու ջրի ներքին ցանցը ի դեպ  առաջիկա օրերին կսկսվեն այդ գյուղերում  ամբողջությամբ գազաֆիկացման ծրագրով նախատեսված աշխատանքները  , որը կազմում է շուրջ 500 մլն դրամ : Դարակազմիկ աշխատանք է  այս երեք համայնքների համար քանի-որ    աննախադեպ  է  գազաֆիկացման , կրթական օջախ ,խմելու  ջրի և ճանապարհի շինարարական աշխատանքների իրականացումը :

Պարոն Գրիգորյան  ազգաբնակչության կողմից հաճախ խոսվում է  համայնքի ղեկավարի ընտրախոստումների և դրանց   մոռացության մասին:Դուք ինչպես ե՞ք վերաբերվում դրան, արդյո՞ք Ձեր  կողմից առաջարկված ծրագրերը բխում են  նախընտրական ծրագրերից:

-Միանշանակ այո՛: Ես ի սկզբանե ասել էի, որ առաջնայնությունը  տալու եմ ճանապարաշինարարության ,կրթօջախներ, մանկապարտեզներ , գազաֆիկացում ջուր և այսպես հաջորդականությամբ: Կարելի է ասել , որ արդեն վերոհիշյալ խնդիրներից  երեքը գլոբալ հիմնախնդիրներից արդեն ձեռնամուխ ենք եղել  ընթացիկ տարում իրականացման ,  իսկ ջրագծերի հետ կապված խնդիրը 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կիրականացվի:

Բազմաբնակարան շենքերի հետ կապված ի՞նչ ծրագրեր են իրականացվում:

-Պլանավորել և մեկնարկվել է բազմաբնակարան շերքերի ջերմամեկուսացման եվ տանիքների փոփոխման ծրագիրը, այն  իրականացվում է եռակողմ ֆինանսավորման եղանակով ՝  պետության , համայնք և ՄԱԿ-ի գրասենյակ:Այդ թաղամասում   2021 թվականին   երեք շենքերում իրականացվել են ջերմամեկուսացում  նախորդ՝ 2022 թվականին եվս  երեք բազմաբնակարան շենքեր  ծրագրի շահառու դարձավ, ինչպես նաեվ ծրագիրն շարունակվեց 2023 թվականի համար,  իսկ  2024-ին  երեք բազմաբնակարաններ նույնպես  ի ուրախություն մեր ազգաբնակչության եվս շահառու կլինեն    ջերմամեկուսացման ծրագրի շրջանակներում:

Ի՞նչպիսի  աշխատանքներ է սպասվում սուբվենցիոն ծրագրով  2023 թվականին:

– Այս տարվա  սուբվենցիոն ծրագրերի համար  կազմում է շուրջ  2 մլրդ 200 մլն դրամ, որը նախորդ տարվանից  զգալի մեծ է՝ այն կազմում էր  1 մլդ  291 միլն դրամ:Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսում ենք իրականացնել զգալի աշխատանքներ , քաղաքում և գյուղական բնակավայրերում: Ի դեպ աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաեվ  պետական եվ այլ ծրագրերի ներգրավում , որի հետ կապված այս տարի  արդեն մեկնարկվել է   համայնքապետարանի արևային կայանների տեղադրումը  տարածքային զարգացման  հիմնադրամի միջոցներով:Բացի այդ ընթացքի մեջ է քաղաքի կենտրոնական մի քանի  փողոցների բարեկարգման , զբոսայգու , ինչպես նաեվ  քաղաքի  հրապարակի հիմնական շինարարական աշխատանքները,  համայնքային նշանակության  աշխատանքների շրջանակներում  ընթանում է սպորտ դպրոցի  շինարարական աշխատանքները , քաղաքի հիվանդանոց տանող ճանապարն   անբարեկարգ էր , որի բարեկարգման և ասֆալտապատման  նպատակով շուրջ 400 մլն դրամի շրջանակներում եվս ընթանում են աշխատանքները , բացի այդ իրականացվում է մի շարք  ենթակառուցվածքների բարեկարգման և կառուցման աշխատանքներ, որի շրջանակներում կառուցվում է  Աշոտաբերդ թաղամասի  դպրոցը:

-Ինչպես է ապրում Ստեփանավան եվ ստեփանավանցին,  տուրիզմի  զարգացման  ի՞նչ հեռանկարներ կան:

-Ինչպես գիտեք Լոռվա մարզը հարուստ է պատմամշակութային եվ  բնությամբ  հարուստ գեղատեսիլ վայրերով:Մասնավորապես Ստեփանավանում դեռևս  խորհրդային տարիներից ավանդական է դարձել օտարերկրյա  զբոսաշրջիկների մուտքը , հանգիստի կազմակերպումը,  որի համար եղել են բնական միջոցներ եվ պետական ծրագրերով իրականացվող հանգստի գոտիների ստեղծումը:Մենք  տուրիզմի զարգացմանը նպաստող բոլոր  նախադրյալներն    ունենք եվ  այս  ընթացքում մենք եվս ձեռնամուխ ենք եղել  ներդրողների հետ  հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելուն տարածաշրջանում մի քանի ծրագրեր իրականացնելու հետ կապված , որի համար համայնքապետարանը  շահագրգիռ է և այն խթանելու համար ստեղծում է անհրաժեշտ պայմաններն ու ենթակառուցվածքները:

-Պարոն Գրիգորյան մենք գիտենք , որ կառավարության մեկ այլ ծրագրով նախատեսվում է Աշոտաբերդ թաղամասում լայնածավալ շինարարական աշխատանքների  մեկնարկին:

-Ա՛յո : Մենք   սպասում ենք կառավարության  կողմից հաստատված ծրագրի մեկնարկին, որը կրկին աննախադեպ է լինելու մեր ազգաբնակչության և տարածաշրջանի համար: Այն կարևոր նշանակություն կունենա  1988 թվականի երկրաշարժից տուժած մեր ժողովրդի  համար, ովքեր դեռևս ապրում են Աշոտաբերդ թաղամասի փայտե տնակներում կենցաղային բարդ պայմաններում:Կառավարության կողմից իրականացվող ծրագիրը մի ամբողջ  թաղամասի կառուցում է ենթադրում իր ենթակառուցվածքներով ՝ դպրոց, այգի և այլն: Իսկ ծրագրի բուն մեկնարկը կտրվի  15 բազմաբնակարան  եռահարկ շենքերի կառուցմամբ, որը նախատեսվում է ավարտել 3-4 տարում 10 մլրդ դրամ արժողության ծրագրով, նրա շահառուները կլինեն շուրջ 296  մեր թաղամասի բնակիչները:

 

– Դժգոհություններ լինում են շինարարկան կազմակերպությաններից  եվ ի՞նչպես եք կարգավորում դրանք:

-Գիտեք ամեն բան հարթ չի լինում  իհրակե լինում են խնդիրներ շինարարության ընթացքում: Քիչ չեն նախագծային թերությունները , որոնք իր հերթին ստեղծում են բազում թերություններ և խնդիրներ , սակայն մենք անընդհատ գտնվում ենք կապի մեջ,  այլ կերպ  ասած՝  իմ ձեռքը միշտ զարկերակին եմ պահում , որպեսզի տեղում լուծվի  խնդիրը , սակայն երբ  լինում  շինաշխատանքների  վրիպումներ ես  կազմակերպություններին  մինչև 20-30 % նախատեսված գումարի  չափով   չեմ վճարում  մինչեվ շտկումները չավարտվեն և  որակով գործ չլինի:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Spread the love