Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հեռանկարներ են բացվել՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության փոխադարձ հարգման հիման վրա։ Այս մասին Ջեյհուն Բայրամովն ասել է «Caspian Connection» համաժողովում, որը կազմակերպել է Կասպյան քաղաքական կենտրոնը։ Համաժողովին նա մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, տեղեկացրել է APA-ն։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ շարունակելու այն զարգացումները, որոնք կնպաստեն ավելի անվտանգ եւ բարգավաճ ապագայի կերտմանը տարածաշրջանի համար, եւ շահագրգռված է տարածաշրջանի ու նրա սահմաններից դուրս գտնվող ներդրողների հետ համագործակցությամբ։