
2021 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են ավելի քան 16,9 տոկոսով, հագուստը և կոշիկը՝ 12,1 տոկոսով, տրանսպորտը՝ 8,5 տոկոսով, առողջապահությունը՝ 4,5 տոկոսով և այլն։

Բանջարեղենը 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրել է 63.5 տոկոս, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 16.4 տոկոս գնաճ:
2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ միայն մրգի և բանջարեղենի գները աճել են 11.35 տոկոս: Այս գնաճին նպաստել է գյուղատնտեսության ոլորտի անկումը և ներկրվրող ապրանքների թանկացումը։
2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ միայն մրգի և բանջարեղենի գները աճել են 11.35 տոկոս: Այս գնաճին նպաստել է գյուղատնտեսության ոլորտի անկումը և ներկրվրող ապրանքների թանկացումը։
Իրավիճակը նույն է հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում. 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0 տոկոս, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 2.6 տոկոս գնաճ: Ալյուրի, հացի և ձավարեղենի գները 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 10.5 տոկոսով, 14.0 տոկոսով և 20.7 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 3.6 տոկոսով, 2.7 տոկոսով և 3.5 տոկոսով:
Մենաշնորհացվածությամբ հայտնի շաքարի և շաքարավազի շուկայում 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 2.3 տոկոսով գնաճ:
Անցած տարվա տնտեսական ճգնաժամը և այս տարվա խոտի պակասը իրենց հետևանք են թողել նաև մսի շուկայում, մասնավորապես՝ 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ մսամթերքը թանկացել է 8.0 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 0.4 տոկոսով: Յուղերի և ճարպերի դեպքում 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1 տոկոսով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4 տոկոսով գնաճ: 2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.4% գնաճ:
Շարունակում է խիստ մտահոգիչ մնալ վառելիքի շուկան, մասնավորապես՝ 2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2 և 3.1 տոկոսով։ 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 48.1 տոկոսով և 53.1 տոկոսով, իսկ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 42.2 տոկոսով և 48.8 տոկոսով գնաճ:
Արժևորվող դրամի պայմաններում ներկրվող ապրանքների գնաճն ևս մեկ անգամ փաստում է մեր տնտեսության մենաշնորհների չարաշահումների մասին։ Դրանք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են բարձր գին թելադրել, կուտակել գերշահույթներ՝ ի հաշիվ մեր օրեցօր աղքատացող բնակչության։
Լրահոս