Վարդենիսում եւս ՔՊ-ն իշխանություն չի ձեւավորի. ընդդիմադիր դաշինքները կոալիցիա են կազմելու Posted on December 7, 2021December 7, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ընդդիմադիր ուժերը՝ 37.76% ստացած «Ահարոն Խաչատրյան» եւ 16.51% ստացած «Միասնական Վարդենիս» դաշիքները, կոալիցիա ձեւավորելու մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «Միասնական Վարդենիս» դաշինքի տարածած հաղորդագրությունը:Այսպիսով, Վարդենիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չի կարողանա տեղական իշխանություն ձեւավորել:«Ահարոն Խաչատրյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Գեղարքունիքի մարզի Տորֆաշեն համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանն է, «Միասնական Վարդենիս» դաշինքի համամասնական ցուցակի առաջինը համարը Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանն է:Թալին խոշորացված համայնքում եւս ընտրություններին մասնակցած 3 ուժեր՝ «Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը» կուսակցությունները, կոալիցիա են ձեւավորել, եւ ՔՊ-ն այդ համանքում եւս չի կարողանա իշխող մեծամասնություն կազմել:Լրահոս Post Views: 58 Spread the love