Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Spread the love