ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ռուսաստանին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի կազմակերպած խռովության հետ կապ չունի։ Այն մասին, որ դիվանագետը նման ազդանշաններ է փոխանցել ՌԴ-ին, տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT-ի հարցազրույցում։
«Ի դեպ, երբ երեկ Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսին շփվում էր ռուս ներկայացուցիչների հետ, ազդանշաններ էին փոխանցում։ Այդ ազդանշանները, հավանաբար, գաղտնի չեն, դրանք նախ եւ առաջ վերաբերում էին նրան, որ ԱՄՆ-ն այստեղ կապ չունի»,- ասել է արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ դեսպանը հույս է հայտնել, որ «միջուկային զենքը կարգին կպահվի, որ ամերիկացի դիվանագետները չեն տուժի»։