Ադրբեջանի իշխանությունները շրջափակման մեջ են պահում Սոյուդլու գյուղը

Ադրբեջանի իշխանությունները շրջափակման մեջ են պահում Սոյուդլու գյուղը, հաղորդում է «Թուրան»-ը։

«Հասարակությունը պետք է իմանա, որ Սոյուդլուի բնակիչների խնդիրների հետ կապված հարցը լուծված չէ, գյուղը նախկինի պես շրջափակման մեջ է, բնակիչներին սպառնում են»,-ասել է «Սոյուդլու» բանվորական խմբի համահիմնադիր Աֆիյադին Մամեդովը։

Հունիսի 20-ին Սոյուդլուի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտարարելով, որ մոտակայքում գտնվող ոսկու հանքերը աղտոտում են շրջակա միջավայրը։ Ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ցույցը, ինչի հետեւանքով 10 մմմարդ վնասվածք է ստացել, 5 մարդ ձերբակալվել է 20 оրով։ Մեկ բնակիչ պետք է տուգանք վճարի՝ 1500 մանաթի չափով։

Spread the love