ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ  ԱՆՆԱԽԱԴԵՊ  ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՄԱՐԶՊԵՏ՝  ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ .

Արմավիր մարզում     վերջին շրջանում կառավարության  սուբվենցիոն և պետական այլ  ծրագրերով համայնքային նշանակության  զգալի աշխատանքներ են իրականացվել: 2018 թվականից  մինչև նախորդ  տարի շուրջ 24 մլրդ դրամի  աշխատանքներ են իրականացվել, որն  աննախադեպ էր մարզի համար:

2022 թվականին սուբվենցիոն և պետական այլ  ծրագրով իրականացված աշխատանքներն առանցքային նշանակություն են ունեցել մարզի  ճանապարհների , ջրագծերի, դպրոցների , մանկապարտեզների և մի շարք այլ երթակառուցվածքների նորոգման և կառուցման համար:

Մարզպետ՝  ԷԴՎԱՐԴ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  մեր հարցերին ի պատասխան  առանձնացրեց  մի քանի   առանցքային խնդիրներ՝ մասնավորապես ոռոգման ջրի  և նրանց կառավարման ռիսկերը, որի  զարկերակին պահելով հնարավորինս կարողանում են ամռան տապին,  սակավաջուր տարում ոգման ջուրը հասցնել գյուղացուն:

-Պարոն Հովհաննիսյան հաշվի առնելով , որ Արմավիրը գյուղատնտեսական մարզ է , այս տարի ոջոգման ջրի խնդիրը ի՞նչպես է կարգավորվում կոլապսներից խուսափելու համար:

-Տարին ընդհանուր առմամբ խնդրահարույց է , ոռոգման ջրի հետ կապված ջրօգտագործողներին կարողանում ենք հնարավո չափի ոռոգման ջրով ապահովել մեր մարզի երեք ՋՕԸ-երը  կարողանում են իրենց առջև դրված խնդիրն իրականացնել:

Գյուղատնտեսական սեզոնի դժվար հատվածը անցել է մնում է երկրորդ փուլի   բերքի համար մասնավորապես Էջմիածնի  տարածաշրջանում մենք հորդորել ենք, որպեսզի  ճիշտ և պատշաճ ջրաբաշխում իրականացնել, երկրորդ բերքը  ստանալու և  առանձնապես խնդիրներից խուսափելու համար:

Ջրային պեական կոմիտեի, Տարածքային նախարարության հետ համատեղ աշխատում ենք , որպեսզի  հնարավոր խնդիրներին օպերատիվ լուծումներ տանք:

Այդ նպատակով մենք նաև ձեռնամուխ ենք եղել  իրականացրել   մեծ թվով խորքային հորերի վերագործարկումը և դրանց մեծ մասը սուբվենցիոն աշխատանքների միջոցով՝  մի մասն էլ  պետություն-համայնք գործակծության և մի մասն էլ համայնքերի միջոցներով կյանքի են կոչվել, որը թույլ է տվել խուսափել ոռոգման խնդիրներից:

-Պարոն Հովհաննիսյան   եթե անդրադառնանք նախորդ տարվա կատարած աշխատանքներին , որոնք են դրանք և ի՞նչ  նշանակություն ունեն տարածաշրջանի համար:

-Միայն  նախորդ տարվա ցուցանիշներով դժվար է գնահատել կամ ամփոփել,կատարած աշխատանքների ծավալը,  սակայն պետք է նկատենք , որ Արմավիրի  մարզում աննախադեպ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել տարբեր ենթակառուցվածքներում: Իսկ ընդհանուր առմամբ 2018 թվականից  տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրեր են  կյանքի կոչվել ,   ընդհանուր առմամբ  մեծ թվով համայնքների ենթակառուցվածքների համար  մեծ ներդրումներ  իրականացնելով:

 

-Ընթացիկ տարում  ի՞նչ ծրագրեր են նախատեսվում  և 2024 թվականին մարզում իրականացվող ծրագրերի հայտերը կառավարությաննը  ներկայացրել ե՞ք:

-Նախորդ տարի  ինչպես արդեն ասացի սուբվենցիոն  խոշոր ծրագրեր ենք   ներկայացրել կառավարության,  հավանության արժանացել  և իրականացրել:2023 թվականը, որպես այդպիսին  յուրաքանչյուր օր աշխատանքներ սկսելու ընթացքի մեջ ենք, կան որոշ ծրագրեր որոնցում  որոշ կետեր կան, շտկումների անհրաժեշտություն դրանք այս պահին ընթացքի մեջ են և առաջիկայում դրանք կավարտվեն: Մեր կողմից արդեն իսկ ներկայացվել են 2024 թվականի սուբվենցիոն հայտերը թվով  42-ը,  153  ենթածրագիր , որը կազմում է ավելի քան 9 մլրդ դրամ:Կներկայացվեն համապատասխան հանձնաժողովի, այհուհետև կհաստատվի և մենք հնարավորություն կունենանք այս ընթացիկ տարում մրցույթ հայտարարել և շինարարություն անել , սակայն թվագրելով 2024 թվականին վերաբերլի սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին:

Հիմնականում ի՞նչ  խնդիրներով են Ձեզ դիմում մարզի ազգաբնակչությունը:

– Խնդիրները բազմազան են , ունենք զգալի թվով սոցիալական անապահովության խնդիրներով դիմողներ , զբաղվածության , քաղաքաշինության , բժշկական սպասրկման հետ կապված, հաշմանդամենրի, զոհված զինծառայողների ընտանիքների, զին հաշմանդամենրի և այլն , որոնց  դիմումներին և խնդիրներին ծանոթանում ենք   և փորձում ենք  համապատասխան լուծումներ առաջարկել:

Ի ԴԵՊ. Օրերս մամուլի թոփ թեման մտացածին ծեծկռտուքներ, որի կիզակետում իբր Արմավիրի մարզպետ պարոն Հովհաննիսյանն էր։ Փաստում ենք «իբր», քանի որ թե պարոն Հովհաննիսյանը, թե ականատեսները եւ թե վերջապես նրան ճանաչողները ոչ միայն հերքեցին մամուլ սփրված կեղծ լուրը, այլ փաստեցին.«Հովհաննիսյանը զբաղեցրել է բազում պատասխանատու պաշտոններ, բայց նա երբեք ոչ պաշտոնական դիրքն է չարաշահել, ոչ էլ իրեն թույլ է տվել բարձր տոնով իր ենթականների հետ շփվել, ուր մնաց նման միջադեպի առիթ դառնա այն էլ պաշտոնական և կարևոր հյուրերի ներկայությամբ։ Սուտ է, իսկ լուրը պղտոր ջրում ձուկ որսացողների համար է»-վստահեցրեց Հովհաննիսյանի հարազատ գյուղի բնակիչը։

 

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Spread the love