Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներին դատում են Սումգաիթի դատարանում

Այսօր Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ ի դեպ դատը անսկացվում է Սումգաիթ քաղաքում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսին առևանգված հայ զինծառայողներին շտապ դատում են Ադրբեջանում։ Դատավարությունը տեղի է ունենում Սումգայիթում: Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք հոդվածներով:

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ հայ զինվծառայողները ստիպված են եղել հայտարարություններ անել, որոնց իմաստը հանգում է նրան, որ նրանք «Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում» և «զղջում են իրենց արածի համար»։ Գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։

Հիշեցնենք, որ զինծառայողներին առևանգել էր մայիսին Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խումբը։

Մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, ՀՀ մարտական ​​դիրքեր սնունդ մատակարարող զինված ուժերի 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել էր։ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, միջդիրքային ճանապարհին խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նյութատեխնիկական ապահովման մեքենա՝ բեռնված սննդով և ջրով, որը նախատեսված է մարտական ​​դիրքերի համար։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զինծառայողներին առևանգել են ադրբեջանցիները հաց տանելիս:

Spread the love