Ստեփանակերտում այսօրվանից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի, սակայն խուճապային տրամադրություն չկա

Արցախցի իմ համակուրսեցին, ով  նույն հանրապետության կառավարության աշխատակից է որոշ  անհարմարություններից խուսափելու համար անունը չեմ ցանկանում հրապարակել այսօր ինձ մի հաղորդագրություն էր ուղարկել, որում մասնավորապես  գրում է ՝ «Իրապես Արցախի մայրաքաղաքում արդեն  չկա մի խանութ , որտեղ սննդամթերք լինի ամբողջովին դատարկված են մթերայինները, էներգետիկ ճգնաժամ է իսկ այսօրվանից  Ստեփանակերտում ( հուլիսի 18-ից),  կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե բոլոր ավտոբուսները չեն գործի։ Մանկահասակ երեխաները քաղցրավենիք և միրգ բացարձակ չեն համտեսում , սա աղետ է : Մենք դիմում ենք քաղաքակիրթ ողջ մարդկությանը ՝ բռնել ցեղասպան  թշնամի Ադրբեջանի  ձեռքը»:

 

Ի դեպ հիշեցնենք, որ այսօր «Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն հաշվարկներ է պարբերաբար իրականացնում, եւ եթե մինչեւ հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմափակումներ, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիները»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասում է նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։

Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, փոփոխություններ կլինեն նաեւ այլ քաղաքների երթուղիներում։ Ասել է բանախոսը:

Սեփական լրատվություն

 

Spread the love