–Պարոն Ղազարյան նախորդ տարին բարդ էր , սակայն չնայած այդ դժվարություններին ,ի՞նչ աշխատանքներ իրականացրեցիք և ո՞րոնք են լինելու Ձեր առաջիկա ծրագրերը:
Նախորդ տարվա պատերազմական իրավիճակն ու պանդեմիայի պայմանները չխանգարեցին Վերին Արտաշատ համայնքում իրականացվող համայնքային նշանակության խնդիրների և պլանավորված աշխատանքների իրականացմանը: Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց Վերին Արտաշատ համայնքի երկարամյա ղեկավար Աշոտ Ղազարյանը:
-Ինչպես բոլոր համայնքներում մեր գյուղում նույնպես սեպտեմբերի 27- ին սանձազերծված 44 օրյա պատերազմի հետևանքները շատ ծանր անդրադարձավ համայնքային նշանակության բոլոր ոլորտների վրա: Չնայած դժվարություններին՝ մենք կարորղացանաք 2020 թվականին նախատեսված բոլոր աշխատանքները պատվով իրականացնել: Այդ թվում սեփական եկամուտները հասցրեցինք 100 % հավաքագրման:Բացի այդ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ համայնքում կառուցեցինք մինի ֆուտբոլի դաշտ՝ ընդհանուր 18 մլն դրամ արժողությամբ, որից 3 մլն դրամը հատկացվել է համայնքի կողմից: Ինչ վերաբերվում է կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը մենք այս դեպքում ևս աշխատեցինք լիարժեք, թեպետ աշխատանքների իրականացումը անշուշտ հեշտ չէր , սակայն պետական ծրագրով հաստատված մանկապարտեզի վերանորոգումը և ասֆալտապատման աշխատանքները հասցրեցինք իրականցնել սահմանված կարգով և ամբողջությամբ:
-Մանկապարտեզը, վերանորագումից հետո ի՞նչ ծավալով է պատրաստ աշախտել:
– Մանկապարտեզը նախքան վերանորոգումը կարող էր գործել չորս ենթախմբերի համար, սակայն վերանորոգումը անհրաժեշտ էր ժամանակակաից և արդի մարտահարավերներին համապատասխան դարձնելու համար : Հաշվի առնելով համավարակի ստեղծած իրավիճակը կառավարության կողմից սահմանված կարգով մանկապարտեզն այսօր գործում է յուրաքանչյուր խմբում 18-20 երեխաների համար, սական մանկապարտեզի հզորությունը թույլ է տալիս 120-130 երեխաների ՝ 4 խմբի համար: Սակայն մանկապարտեզի ամբողջական շինարարական ավարտին դեռևս ավարտուն տեսք տալու համար մնացել է բակի շինարարական և բարեկարգման աշատանքերի իրականցումը , որը շուտով կավարտվի, սակայն գլոբալ առումով մենք նախորդ տարի հասցրեցինք ավարտել մինչև դեկտեմբերի մեկը , այդ թվում 3 փողոցների 1 կմ երկարությամբ ասֆալտապատման և փողոցային լուսավորության աշխատանքները:
-Պարոն Ղազարյան իսկ ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում իրականացնել ընթացիկ տարում, որը դեռևս պլանավորված էր նախորդ տարի:
-Այո՛ համայնքային նշանակության խնդիրների շարքից, ոչ պակաս կարևոր էր ջրագծերի ներքի ցանցի նորակառուցումը, որի 6 կմ երկարությամբ նախագիծն ու քարտեզագրումն ամբողջովին պատրաստ էր և սպասում էինք կառավարության կողմից համապատասխան ֆինանսավորմանը, սակայն նախորդ տարի չֆինանսավորվեց, բայց նորից աշխատանքներն այս տարի կվերսկսվեն և համոզված եմ, որ մենք կունենանք նոր ջրագծեր:Բացի այդ կառավարության հետ համատեղ սուբվերցիոն ծրագրով ընթացիկ տարում պատրաստվում ենք ասֆալտապատել մանկապարտեզ տանող ճանապարհը ինչպես նաև պետք է իրականցնենք արևային էներգիա ստանալու ներդրման համակարգը, որի համար պահանջվում է 14 մլն դրամ, այդ դարակազմիկ աշխատանքը կյանքի կոչելու համար:
-Շատ է այսօր խոսվում կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի ներդրումների չափի և տեղակայն բյուջեյի համաֆինանսավորման չափաբաժնի մասի: Պարզաբանեք խնդրեմ Ձեր համայնքի մասով:
-Ա՛յո սիրով, նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով իրականացված 3 փողոցների նախահաշիվը կազմել է 56 մլն դրամ , որի 55%-ը իրականացվել է համայնքի բյուջեյով, իսկ 45 %-ը կառավարության կողմից: Ինչպես նաև երկրորդ ծրագիրը՝ մանկապարտեզի մասնաշենքի և տանիք համար նախատեսված աշխատանքներ համար նախահաշիվը կազմել էր 13 մլն դրամ , որը իրականացվեց համատեղ ՝ 6,5 մլն դրամի կառավարության՝ և 6,5 մլն դրամի համայնքի կողմից:Սակայն ցանկանում եմ մատնանշել, որ նախորդ տարի բացի սուբվենցիոն ծրագրերի իրականցման աշխատանքները մենք «Վեոլա Ջուր»-ի հետ միասին 200 մ. նոր ջրագիծ ենք բերել մշակութի տան հարակից տարածք, ինչպես նաև իրականացրեցինք փողոցների լուսավորության և ասֆալտապատման աշխատանքները տեղական բյուջեյի միջոցներով:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք գյուղատնտեսական տարուց:
-Գիտեք դեռ դժվար է պատկերավոր ներկայացնել գյուղատնտեսական տարուց ակնկալվող սպասելիքները, սակայն մենք հաշվի առնելով նախորդ տարիների ցուցանիշները հատկապես խաղողագործության և այգեգործության մասով ակնկալում ենք բարձր բերք, ինչպես գիտեք մեր համայնքի խաղողի տեսակները հայտնի են բարձր բերքատվությամբ: Բայց խնդիրը կայանում է մթերող կազմակերպությունների և խաղողագործների միջև կնքված պայմանագրերին , որը նախորդ տարի նախապես 140 դրամ էր կնքված սակայն ավելացված բերքի քանակի պատճառով, մթերողները շատ ցածր գներով ընդունեցին :Ես կարծում եմ հիշյալ խնդիրը բացառելու համար, մթերող-գործարանատերերի հույսին չպետքա է թողել՝ այլ կառավարության աջակցությունը պարտադիր է :
-Պարոն Ղազարյան այսօր ի՞նչպիսի փոխհարաբերություն է գործում Ձեր և մարզպետի միջև:
-Գիտեք նորմալ ,կառուցողական ու աշխատանքային փոխհարաբերություն է գործում մեր միջև: Համայնքային նշանակության խնդիրների հետ կապված ինչ հարցով , որ դիմել եմ ընդառաջել է :Ես պետականպետ և համայնքային աշխատանքների համար մշտապես բաց և թափանցիկ եմ աշխատում ՀՀ բոլոր գերատեսչությունների հետ:
Հարցազրույցը Կարինե Սարգսյանի
- Քաղաքական
- Սփյուռք
- Համայնքներ
- Սոցիալ-տնտեսական
- Հասարակական
- ժամանց