Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հայտարարությունը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը  հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստությունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը:

Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է: Այդ մասին progressarmenia. com -ին  փոխանցեցին  ՊՆ-ից:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 66 18 00, 010 66 22 02 հեռախոսահամարներին:

Spread the love