Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այս մասին փոխանցում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել էր Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը։