Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։
Պայմանավորվել են հետագա շփումների մասին։