Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հաստատել է, որ շտապում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
Ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում՝ Ալիևն ասել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է»։
«Սակայն եթե դա տեղի չունենա, ապա խաղաղություն չի լինի։ Իսկ դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, կայունություն ու անվտանգություն չի բերի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, դա ապագայում դժվարություններ կստեղծի»,- խոստովանել է Ալիևը։