360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով․ Փաշինյան

Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Այս մասին  թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռո արդեն 3 ժամից ավելի է սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:

Spread the love