Սպասում ենք, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախում Ադրբեձանի սկսած լայնածավալ հարձմանը աջակցություն է հայտնել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղը բոլորի կողմից ճանաչվել է Ադրբեջանի հող եւ որեւէ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել։ Նա պնդել է, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողությունները սեփական երկրի տարածքի պաշտպանության հետ կապված։

Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան սպասում է, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները։

Spread the love