Վազգեն Մանուկյանը հայտնեց Ազգային կոմիտեի կազմը

Վազգեն Մանուկյանը Հրապարակում հայտնեց համաժողովրդական շարժումը համակարգելու համար Ազգային կոմիտեի կազմը։

Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու անունն ասաց` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան:

«Այն ցեղասպանությունը, որը տեղի է ունենում Արցախում այս իշխանության պատճառով, մտնելու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանը սկզբում պայմանավորվում է, բայց ասում է՝ այդ պայմանավորվածությունը կատարելու համար ես չեմ կարող անել, դիմացինը հասկանում է, որ ռազմական ճանապարհով այդ պայմանավորվածությունը կարող է իրականացնել: Ասում են՝ Նիկոլին հանեք, պատերազմ կլինի, Նիկոլի ժամանակ սա որերո՞րդ պատերազմն է»,- նշեց Մանուկյանը:

Նա հայտարարեց, որ իրենք սկսում են զանգվածային անհնազանդության ակցիաները.

«Դրան պետք է միանա ոչ միայն Երևանի, այլ նաև շրջանների բնակչությունը»:

Spread the love