Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի դեմ։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե Ադրբեջանը ստիպված է գնացել նման օպերացիայի՝ որի նպատակն է եղել՝ պաշտպանել սեփական երկրի անվտանգությունը։
Ըստ Ֆիդանի՝ Ադրբեջանի վերջին գործողությունը Հարավային Կովկասում կայունության եւ կարգավորման համար մի նոր հնարավության պատուհան է բացել։
«Քանի դեռ ժամանակ կա, Հայաստանը թող ավելի լավ արժեւորի այս հնարավորությունը»,– սպառնացել է Ֆիդանը։
Ֆիդանը նաեւ կոչ է արել Արեւմուտքին Հայաստանին ուղղված իրենց ուղղորդումներում ավելի տեղին խորհուրդներ տան։
«Հակառակ դեպքում տարածաշրջանի իրականության հետ կապ չունեցող խորհուրդները եւ աջակցությունը խնդրի լուծման փոխարեն Հայաստանին ավելի շատ քաոս ու արցունքներ կբերեն»,–ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։