Ղարաբաղի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների տրամադրության տակ

Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիքաքսուքային նյութեր։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ սեպտեմբերի 24-ի  տեղեկագրում։

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տրամադրության տակ շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնությունը։

Spread the love