ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում։
«Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։
Դիտարկմանը, որ այս ամենը գործող իշխանությունների քաղաքականության հետեւանքն է, Բադասյանն արձագանքեց. «Դուք հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ովքե՞ր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ: Եթե հետեւեք եւ կառավարության անդամների պարզաբանումները լսեք, ովքեր նման հարցերով մեկնաբանություն անելու իրավասություն ունեն, կտեսնեք ովքեր են»:
ՊԵԿ նախագահը նշեց, թե բոլոր այն արցախցիները, ովքեր ցանկություն են հայտնելու տեղափոխվել Հայաստան, կառավարությունը կապահովի նրանց համար պատշաճ պայմաններ։