Երեւանից հետո Սամանթա Փաուերը կմեկնի Բաքու

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Գորիս (Սյունիքի մարզ), որտեղ են գալիս  Արցախից հարկադրյալ տեղահանվածները։

Ինչպես «Sputnik Армения»-ին տեղեկացրել է նրան ուղեւորության ժամանակ ուղեկցող ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Փաուերն այնուհետեւ կմեկնի Ադրբեջան։

Նրա խոսքով՝ Փաուերն արդեն հայտնել է այն մասին, որ այցի հիմնական նպատակը հումանիտար օգնությունն  է։ Կան Հայաստանին օգնության լրացուցիչ ծրագրեր։

USAID ղեկավարը դեսպանների (ԱՄՆ-ում եւ Հայաստանում) եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ Արցախից հարկադրյալ տեղահանվածներին օգնության ցուցաբերման կենտրոնում է։ Կատարվում է իրենց տները լքած քաղաքացիների  կարիքների գնահատում։

«Նա իր աչքերով է ցանկացել տեսնել այն, ինչ տեղի է ունենում այստեղ, որպեսզի տեղեկացնի ԱՄՆ նախագահին»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի գրավի միջազգային հանրության ուշադրությունը ստեղծված իրավիճակին։ Փաուերի այցը այդ ջանքերից մեկն է։

Spread the love