ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ՏԱՐԻՆ ՓԱԿՈւՄ Է ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅՈՎ

«Զրուց» եվ «progressarmenia»  լրատվամիջոցները  հյուրընկալվեցին   ԿՈՏԱՅՔԻ մարզպետ՝  ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ով  ամփոփեց տարին արձանագրելով , որ  մարզում  զգալի են  ձեռքբերումները,   հատկապես  կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքները   ահռելի  են:

-Պարոն Սահակյան  տարին մոտենում է ավարտին ի՞նչպես կգնահատեք տարին և ի՞նչ   ձեռքբերումներ  է արձանագրել Կոտայքի մարզը:

-Տարին ընտրական էր ինչպես գիտեք ոչ միայն Կոտայքի մարզում այլև հանրապետության  կտրվածքով:Նոր նշանակումներ եղան , ես նույնպես ամիսներ առաջ եմ նշանակվել, որպես  մարզպետ,  ուստի  այս ժամանակահատվածում կառավարության  ծրագրերով հասցրել ենք իրականացնել մեծածավալ  շինարարական աշխատանքներ ,որոնց 50 % ավարտված է  իսկ մյուս  մասը  կապված եղանակային  անբարենպաստ պայմաններից  կշարունակենք և ավարտին կհասցնենք եկող տարի:Ինչպես գիտեք անցնող տարում ներկայացրել էինք շուրջ 89 սուբվենցիոն ծրագրեր ընդհանուր 6,9մլրդ դրամ բյուջեով, որոնք շոշափելի արդյունք կապահովեն մարզի ողջ տարածաշրջանի համար:

 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ. Կառուցում-Բարեկարգում.  Ջրվեժ  եվ  Արամուս համայնքներում, որտեղ ժամանակին չի եղել՝ իսկ  այժմ կունենանք ժամանակակից , լուսավոր մանկապարտեզներ:

Իհարկե մարզն ունի խնդիրներ՝ մենք քաջատեղյակ ենք և  մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է և դրանց  լուծում ենք տալիս:

-Համայնքների խոշորացումը  ի՞նչ տվեց  մեզ հաշվի առնելով , որ Դուք  եղել եք  համայնքապետ և  քաջատեղյակ եք  նրանց առավելություններին և թերություններին:

-Ա՛յո: Ես շատ լավ եմ պատկերացնում համայնքների ենթակառուցվածքները և նրանց  ամբողջական խնդիրները  և դրանց լուծման ուղղիներին: Այդ առումով ևս կարևորում եմ մի փաստ , որ համայնքների  խոշորացումն ունի դրական մի շարք առավելություններ: Մեր մարզում արդեն եղել է խոշորացված համայնքներ (Չարենցավան և այլն)  որտեղ արդեն մենք  գնահատել էինք նրա կառավարման  առավելությունները և բացթողումները, որից հետևություններ են  արվել: Ուստի ես համարում եմ , որ խոշորացման ծրագիրը  հատկապես փոքր համայնքներում դրական տեղաշարժ է  ապահովելու, որը  չի կարող քննադատվել կամ դժգոհության  տեղիք տալ:




-Ի՞նչպիսին է մարզի գյուղատնտեսական վիճակը:

-Գյուղատնտեսության  այն պոտենցիալը  որ մենք ունենք , նրա չնչին տոկոսն է  միայն  իրականացվում , ողջ պոտենցիալը կախված մի շարք  խնդիրներից , խոչընդոտում են նրա զարգացմանը,  այդ թվում ոռոգման ցանցը , որը արդիականացման պահանջ ունի: Այս տեմպով երբ շարունակենք մեր համագործակցությունը պետական  համամպատասխան մարմինների և համայնքների հետ , ուստի շուտով  կունենանք առավել լավ գյուղատնտեսական  լավ  պատկեր:

Հ Գ. ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ « Զրույց»  թերթի տպագիր առաջիկա համարում:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love