Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Ֆիդանի գրասենյակը։
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հանիեի հետ քննարկել է «Պաղեստինի վերջին զարգացումները և խաղաղ բնակիչներին ազատ արձակելու հնարավորությունը»։