ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կազմել է 401.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.41 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.88 դրամ (աճել է 1.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.34 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.13 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-401 դրամով, վաճառվում է 406-410 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-425 դրամով, վաճառվում է 428-435 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.75-4.11 դրամով, վաճառվում է 4.22-4.35 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 423-424 դրամով, վաճառվում է 429-430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05-408 դրամով, վաճառվում է 4.17 դրամով:

Spread the love