ՈՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈւՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈւ ԿԱՌՈւՑՈւՄԸ

  Արարատի մարզի Ոստան (Բաջազլու)  գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, առաջին բնակիչները վերաբնակություն են հաստատել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառների բնակավայրերից: Իսկ Ոստան՝ վերանվանվել է 1945  թվականին:

Համայնքը   այսօր ղեկավարում է 2002 թվականից  համայնքապետ ընտրված  Հակոբ Խաչատրյանը:

Գյուղում կառուցվում է   երբեմնի խոնհարված եկեղեցին (1833 թվականի կառույց):Երկարամյա և փորձառու համայնքապետ Հակոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց համագյուղացի և բարերար Մելսիդա Մեջլումյանին, ով կազմակերպում է հիմնական ծախսերը:  Բացի այդ մենք ծանոթացանք    խնդիրներին ու ձեռքբերումներին:

Պարոն Խաչատրյան մենք   ոստանցիներից իմացանք, որ  համայնքում իրականացվել է համայնքային նշանակության բազմաթիվ խնդիրներ , կմանրամասնեք դրանցից ամենագլխավորները:  

– Գիտեք նախորդ  տարիների ընթացքում, գյուղում  բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, որոնք կարևոր նշանակություն են ունեցել համայնքի զարգացման համար: Ձեռնամուխ ենք եղել հիմնականում խմելու ջրի կառուցման խնդիրներին: Նախկինում, ոռոգման ջուրը  ընդհանրապես չէր հասնում համայնք, մեզ սպասարկում էր Մխչյանի ՋՕԸ-ն և գտնվում էինք ոռոգման ջրի սպասարկվող համայնքների վերջնամասում: Իմ՝ համայնքի ղեկավար ընտրված  ժամանակահատվածում 4 խորքային հորեր է կառուցվել, ոռոգման խնդիրը կարելի է ասել լուծվել է:

Պարոն Խաչատրյան    ի՞նչ վիճակում է համայնքի  ենթակառուցվածքները:

–Գիտեք համայնքը կենդանի օրգանիզմ է որտեղ մշտապես անելիքներ կան:Սակայն մեր  ենթակառուցվածքները շատ են, դրանց պահպանումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքն է:Դրան զուգահեռ պետք է նշեմ, որ ունենք լավ, ժամանակակից վերանորոգված դպրոց՝ բոլոր հարմարություններով: Դպրոցի տնօրինությունը, ինչ հարցով դիմել է, համայնքապետարանը աջակցել է: Օգնել ենք դասագրքերի ձեռք բերման հարցերում, մշտապես օգնում ենք  սոցիալապես անապահով ընտանիքներին:Մեր ճանապարհները ամբողջովին անցանելի,  բարեկարգ վիճակում են: Խճապատել ենք նաև գերեզմանոցի ճանապարհը: Ինչ վերաբերում է լուսավորությանը՝ ցանկանում ենք արտաքին լուսավորություն անցկացնել: Այդ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի՝ 50 տոկոսը մեր, 50 տոկոսը կառավարության կողմից:

Ի՞նչպես է ապրում Ոստանը և ոստանցին  (մարզադպրոց, գրադարան և այլն ):

– Ոստանը  ունի  դպրոց, մանկապարտեզ, գրադարան, գործում են մարզական խմբեր: Մինչ այժմ համայնքապետարանի հոգածության ներքո է գործում մեր համայնքի մանկապարտեզը:Ունենք շատ  լավ պահպանված գրադարան, որը մշտապես համալրվում է նոր գրքերով:Ոստան համայնքի երեխաների, պատանիների ֆիզիկական զարգացման, առողջության պահպանման համար, գործում են ձյուդոյի, սամբոյի մարզական խմբեր: Չնայած խմբերը գործում են հասարակական կարգով, բայց  համայնքապետարանը փորձում է ֆինանսապես օգնել այդ մարզումները անցկացնելու հարցում:

Spread the love