Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երեւանում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև հնարավոր է նաև մառախուղ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
- Շիրակում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15+18,
- Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+16,
- Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+18,
- Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +13+16,
- Լոռիում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +17+20,
- Տավուշում՝ գիշերը՝ 5+10, ցերեկը՝ +20+23,
- Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,
- Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,
- Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+22,
- Արմավիրում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +20+22,
- Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+15,
- Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +19+21,
- Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,
- Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+20: